02.04.2023|
21:29
Երեկ դեռևս ՀՀ գործադիր առաջին պաշտոնյայի ընտանիքի անդամը Աճարկուտ գյուղի խեղճ ժողովրդի վրա թույնով, մաղձով, ցինիզմով լցված տակառ էր գլորում ու ամենից վիրավորական խոսքերով անվանարկում էր դեռևս կենդանի բոլոր հայ տղամարդկանց,բա թե՝ հինգ հարյուր հազարդ կենդանի մնացիք, էն չորս հազարը զոհվեցին, դրանից հետո էլ որոշեց մոտ 11 000 հոգու դավաճան ու դասալիք կարգել: Ընդ որում, եղկելի մենախոսությունն ընթանում էր թիկնապահի աչալուրջ հսկողության ներքո։