ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Սա է հայի խելքը

Սա է հայի խելքը
30.09.2024 | 07:18

Հայազգի «հզոր» գործիչներից մեկն անձնական զրույցի ընթացքում կարծիք է հայտնել, որ 3-4 մլրդ դոլարով կարելի է Էրդողանին «համոզել» վերադարձնել Արցախը: Լրիվ լուրջ: Սա է հայի խելքը:

Ուրեմն, ՀՀ անբաժանելի և միջազգայնորեն ճանաչված մաս հանդիսացող Արծվաշենը օկուպացվել կամ փոխանակվել է 32 տարի առաջ:

Այժմ պատկերացրեք, թե 32 տարում տարբեր խողովակներով որքան գումար է Հայաստան մտել: Պատկերացրեցի՞ք:

Այժմ պատկերացրեք, թե 32 տարում տարբեր տրամաչափի գործիչների կողմից որքան գումար է յուրացվել կամ մսխվել: Պատկերացրեցի՞ք:

Եվ այդ գումարներից նույնիսկ հազար դոլար չի հատկացվել, ենթադրենք` Արծվաշենի մասին գիրք գրելու համար:

Դրանից բացի` հայազգի բնակիչներից քանի՞սն են հետաքրքրված իրենց կորսված Հայրենիքի մի մասով: Ընդ որում, այն մասով, որը միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրահարույց չէ` անխոցելի է:

Մի խոսքով, 32 տարի շարունակ Արծվաշենի մասին մոռացել են, իսկ այժմ ցանկանում են 3-4 մլրդ դոլարով Էրդողանին գնել:

Նախ` եթե մի բանը ցանկանում ես գնել, ապա ընդունում ես, որ այն քոնը չէ:

Բացի դրանից` եթե նույնիսկ 3-4 մլրդ դոլարն ու Էրդողանի համաձայնությունը լիներ, ապա վստահ եմ` գումարն Էրդողանին չէր հասնի: Գիտե՞ք ինչու: Պատկերացրեք 32 տարում Հայաստան մտած, յուրացված և մսխված գումարների թվային արտահայտությունները և հիշեք ՀՀ անբաժանելի և միջազգայնորեն ճանաչված մաս հանդիսացող Արծվաշենի ճակատագիրը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.

Ի դեպ, գրեթե վստահ եմ, որ Էրդողանին 3-4 մլրդ դոլարով գնել ցանկացողը քարտեզի վրա Արծվաշենը չի գտնի:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ