Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ոչինչ չի փոխվել, ոչ մի բան չի փոխվել

Ոչինչ չի փոխվել, ոչ մի բան չի փոխվել
18.08.2024 | 20:07

Նժդեհը կենդանի լիներ, այսօր էլ նույն տողերը կգրեր:

«Մի օր կզգաս իմ սրի կարիքը, բայց ինձ էլ չես ունենա, ապերախտ ժողովուրդ...

Դու ուզեցիր այն, ինչ ուզում էր թշնամին…

Վա՜յ քեզ, ժողովուրդ, ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…

Ներում եմ, թեև պատմությունը չի ների քեզ…

Աստված և իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ... »

Գարեգին Նժդեհ

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ