ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գրողի օրը կտրի

Գրողի օրը կտրի
10.07.2024 | 22:34

Օր չի լինում, որ իմ Վերնսաժի դախլին նշանավոր մարդ չմոտենա։ Առանց քարտուղարուհի էլ կազմակերպում եմ ընդունելությունը։

Գրեթե ամեմ օր իմ աթոռանիստում բաց դռնեիր օր է։

Կոֆեն ու կոնյակն էլ իրենց վրա է։

Դուռ ու կտուր չունեմ` մտնում են դիմացից, կողքից, տակից ու վրից։

Բայց դա էն մտնելը չի, որ սովոր են մտնել ե վարչապետարանում։

Ի դեպ, իմ մոտ ավելի շատ գրող է գալիս` քան Գրողների միություն։ Կողքից էլ Հակոբ Հարությունն ասում է` նույնիսկ ես եմ գալիս...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1882

Մեկնաբանություններ