ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերը մարդու հոգին բժշկում է, իսկ ատելությունը` կործանում

Սերը մարդու հոգին բժշկում է, իսկ ատելությունը` կործանում
10.07.2024 | 12:41

Սբ Եփրեմ Ասորին նշում է` ինչպես բոլոր առաքինություններից վեր սերն է, այդպես էլ բոլոր մեղքերից առավել ծանրը եղբորն ատելն է, քանի որ իր եղբորն ատողը մարդասպան է, ինչպես առաքյալն է նշում (Ա Հովհ. 3.15): Ով իր եղբորն ատում է, նա նաև հենց Աստծուն է ատում:

Եթե սատանան մեզ ատելություն ներշնչի, կյանքի ապաքինումը մեզ համար սերը կլինի:

Ատելությունը չի հանդուրժում դատողություն և ուսուցում, ընդհակառակը, շտապում է մեղք գործել և կործանել:

Հոգևոր պտուղների մեջ երրորդը` խաղաղությունն է (Գաղ. 5.22), բայց ապրում ենք մի աշխարհում, որտեղ միմյանց նկատմամբ թշնամությունն է տիրում:

Շատ սուրբ հայրեր նշում են, որ խաղաղությունը հոգևոր խոնարհության և հնազանդության պտուղն է: Եթե չենք հնազանդվում Հիսուս Քրիստոսին, ապա ներքին և արտաքին թշնամություն ու ագրեսիա է տիրում: Իսկ եթե հնազանդվում ենք Քրիստոսին, այդժամ թե´ մեր ներսում, թե´ մեր շրջապատում խաղաղություն է տիրում: Եվ մենք պետք է ձգտենք այդ հոգևոր խաղաղությանը, սիրով ու բարությամբ գոյակցությանը:

Չկա ավելի մեծ երջանկություն, քան սրտում սեր, խաղաղություն, խնդություն, բարու պահպանումն ունենալը, և չկա ավելի մեծ դժբախտություն, քան սրտում ատելություն, չարություն, հիշաչարություն և եսասիրություն պահպանելը, երբ հատկապես հիշաչարությունն ու ատելությունը բազմապատկում են հոգու տառապանքները:

Պատրաստեց Հովհաննես սարկավագ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 1858

Մեկնաբանություններ