ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Վիզաների դյուրացում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև

Վիզաների դյուրացում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև
28.10.2014 | 16:22

Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը հրավիրել էր «Եվրոպական միության և ՀՀ-ի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» մոնիթորինգի հաշվետվությանը վերաբերող սեմինար: Ծրագրի շրջանակում կատարվել է ուսումնասիրություն ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ մուտքի արտոնագրերի ստացման վերաբերյալ: Այդ նպատակով ուսումնասիրվել են ոլորտին վերաբերող միջազգային և ներպետական օրենսդրությունը, այդ թվում՝ Եվրոպական միության և ՀՀ-ի միջև վիզայի տրամադրումը դյուրացնելու և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերը, կատարվել է նաև Հայաստանում գործող ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների (Գերմանիա, Լեհաստան, Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա, Հունաստան), ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի պետական ծառայության աշխատանքի ուսումնասիրություն: ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր խոսքում նշեց, որ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացման մասին հաշվետվությունը պետք է ուսումնասիրել, քանի որ այն հիմնված է մի քանի աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա: Նա հիշեցրեց, որ 2012 թ. դեկտեմբերի 17-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց Վիզաների դյուրացման համաձայնագիրը, իսկ 2013 թ. ապրլիի 19-ին՝ հետընդունման համաձայնագիրը: Այդ համաձայնագրերը վավերացվել են Եվրախորհրդարանի կողմից 2013 թ. ապրիլի 9-ին, իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2013 թ. նոյեմբերի 12-ին՝ ուժի մեջ մտնելով 2014 թ. հունվարի 1-ից:

Այդ համաձայնագրերի նպատակն է հեշտացնել ՀՀ քաղաքացիների մի շարք կատեգորիաների համար վիզաների տրամադրման և վերադարձման հետ կապված խնդիրները:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 22580

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ