ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Լուրեր

Լուրեր
13.06.2008 | 00:00

Հետաքրքիր է՝ ի՞նչ փոխվեց

Նախագահական ընտրություններից հետո՝ նոր կառավարության ծևավորման նախաշեմին, բոլորը սպասում էին, որ կստեղծվի սփյուռքի հարցերի նախարարություն։ ՈՒշացումով, բայց, այնուամենայնիվ, նախարարությունը ստեղծվելու է։ Երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ։ Օրինագծով նախատեսվում է կառավարության կառուցվածքում ընդգրկել սփյուռքի հարցերի նախարարությունը։ Ըստ փաստաթղթի՝ նոր նախարարությունը կառավարության կազմում կընդգրկվի այս տարվա հոկտեմբերի 1-ից։

Հիշեցնենք, որ ժամանակին որպես նախարարի հիմնական թեկնածու տրվում էր ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի անունը։ Ավելին, պնդում էին, թե այդ նախարարությունը հենց նրա համար է ստեղծվում։

Հետաքրքրական է, որ ընդամենը 2 ամիս առաջ Տիգրան Սարգսյանի կառավարության ձևավորման փուլում իշխանությունները պնդում էին, թե առանձին սփյուռքի նախարարության ստեղծման անհրաժեշտություն չկա, քանի որ այն, ըստ էության, պատճենում է ԱԳՆ որոշ գործառույթները։ Հավանաբար ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվեց, իսկ գուցեև նորից անհրաժեշտ է բավարարել կոալիցիոն ինչ-որ կուսակցության կադրային ամբիցիանե՞րը։


Դեռ «փիքր ին անում»

Անպատգամավոր մնացած Արարատի թիվ 17 ընտրատարածքում արմատական ընդդիմությունը մեծամասնական ընտրակարգով թեկնածու չի՞ առաջադրելու։

Հարցն ուղղեցինք Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ։

«Այդ հարցն այս պահին չի քննարկվում, հետո էլ՝ մեզանում «արմատական ընդդիմություն» հասկացություն չկա։ Կա ընդդիմություն և հանցավոր ռեժիմ»,- ասաց խոսնակը։

Բայց չէ՞ որ հայտարարել էիք, թե ցանկացած «կալիբրի» ընտրությունների էլ մասնակցելու եք՝ հարցրինք։

«Եթե հարցը դեռ չի քննարկվել, չի նշանակում, որ չենք մասնակցելու»,- վերջակետեց պարոն Մուսինյանը։

Մենք էլ բազմակետենք, որ ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, հարցը կքննարկի Լևոն Տեր-Պետրոսյանի փարիզյան այցից հետո։ Հիշեցնենք, որ թիվ 17 ընտրատարածքում, շրջանառվող լուրերի համաձայն, ԱԺ արդեն նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանի «ինքնալուծարումից» հետո թեկնածու կառաջադրվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը։ Ինչ վերաբերում է նույն ընտրատարածքում էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման հավանականությանը` հետագայում ԱԺ նախագահ դառնալու հեռանկարով, կարծում ենք քաղաքական անեկդոտի ժանրից է, թեպետ ո՞վ գիտե... Չէ՞ որ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6569

Մեկնաբանություններ