Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՆԳՆ-ն ամբողջապես գտնվում է սորոսական-պրոթուրքական գործակալական ցանցի կառավարման տակ

ՆԳՆ-ն ամբողջապես գտնվում է սորոսական-պրոթուրքական գործակալական ցանցի կառավարման տակ
23.07.2023 | 17:10

Տեղեկացնեմ, որ հենց այս պահին սորոսականները ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության հետ Ծաղկաձորում երկօրյա սեմինար-հավաքույթ են իրականացնում:

Ոստիկանությունից այսօր ներկա էր ՆԳ նախարարի պաշտոնակատար Արփինե Սարգսյանը:

Այո՛, այո՛, ինչքան էլ հանրությունից թաքցնեն Արփինեն մեկ շաբաթ է ինչ ՆԳ նախարարի պաշտոնակատար է: Նախարար Վահե Ղազարյանը և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը երկուշաբթի օրվանից գտնվում են հանկարծակի արձակուրդում:

Ներքին Գործերի նախարարությունն այս պահին ամբողջապես գտնվում է սորոսական-պրոթուրքական գործակալական ցանցի կառավարման տակ: Իշխանությունը պրոթուրքական գործակալական ցանցի հետ միասին նախապատրաստվում է Արցախի հանձնումից հետո հայ ժողովրդի հնարավոր հուզումների կոշտ ճնշմանը:

Լիբերալ արևմտամետների ձեռքով բիրտ ուժ են կիրառելու ցուցարարների դեմ:

Իմ կողմից ավելացնեմ, որ չի օգնելու...

Նարեկ ՄԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ