Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ների՛ր ինձ, Համո Սահակիչ

Ների՛ր ինձ, Համո Սահակիչ
04.07.2023 | 22:50

Ների՛ր, այս նմանակման համար, Համո Սահակիչ,

Քո Երկնային բարձունքից, բա՞յց…



ՈՒՍԱՊԱՐԿ ԱՍԵԼԻՍ…

ՈՒսապարկ ասելիս այտերս սմքում են,

ՈՒսապարկ ասելիս ուղեղս մթնում է.

Գիտե՛մ, ինչու է այդպես:

ՈՒսապարկ ասելիս շրթունքս կապտում է,

ՈՒսապարկ ասելիս հասակս կարճվում է,

Գիտե՛մ, ինչու է այդպես:

ՈՒսապարկ ասելիս իմ սիրտը խառնում է,

ՈՒսապարկ ասելիս արյունս եռում է,

Գիտե՛մ, ինչու է այդպես:

ՈՒսապարկ ասելիս երկիրս մեռնում է,

ՈՒսապարկ ասելիս ապագան կորչում է

Բայց ես կամ, կլինեմ հավերժ...

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Մեկնաբանություններ