ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կադաստրն ու Կասանդրան

Կադաստրն ու Կասանդրան
02.06.2023 | 16:04

Նիկոլ Փաշինյանը բացառապես իր լսարանի հետ է խոսում։

Սերիալային լսարանի։

Այն լսարանի, որի համար կադաստրի թուղթն ու Կասանդրան բարձրագույն արժեք են։ Նա դաժանաբար խաբում է իր լսարանին, բայց տուժելու են բոլորը։

Նիկոլի «կադաստրային խաղաղասիրությունը» հենված է երկու կեղծ ու սարսափելի կոդերի վրա։ Մեկով Արցախի հանձնելն է արդարացնում, մյուսով՝ Հայաստանի հանձնելը։

Կոդ 1-ին՝ Արցախը հանձնում ենք Ադրբեջանին, որ փրկենք 29 800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն ու կադաստրի թուղթ ստանանք Ադրբեջանից։

Կոդ 2-րդ՝ Հայաստանի գյուղերը հանձնում ենք Ադրբեջանին, բայց «զատո» դրա դիմաց կարող ենք Արծվաշենը ստանալ (դե՛, 44–օրյա պատերազմի օրերի Գետաշենի պես, էլի՛) ու կադաստրի թղթով խաղաղ ապրել։

Այս երկու կոդերն էլ Հայաստանի գոյության դեմ են ուղղված։ Դրանք ջարդելն ու մարդկանց մոբիլիզացնելն է «Մայր Հայաստան» շարժման ամենօրյա աշխատանքը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ «գետնի վրա»։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5258

Մեկնաբանություններ