«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Դատարկ փամփուշտներով ինֆորմացիոն կրակահերթերի հիմնական մոտիվացիան

Դատարկ փամփուշտներով ինֆորմացիոն կրակահերթերի հիմնական մոտիվացիան
30.05.2024 | 12:07

Ֆեյսբուքի նման մասսայական ինֆորմացիոն գործիքների ամենահիմնական գործառույթներից մեկը, բացի մասսայական գիտակցության ուղղորդելը ցանկալի ուղղություններով կամ էլ մարդկանց կազմակերպելը որևէ քաղաքական նպատակի հասնելու համար, այս կամ այն պատճառով մարդկանց մոտ կուտակվող դժգոհությունները պարպելն է, այն էլ՝ շատ հասարակ ձևով։

Դրա համար բավական է դժգոհ մարդուն հնարավորություն տալ ամենաթունդ բառերով իր կարծիքն ու ցանկությունները բազմիցս արտահայտել և, դրանով իսկ, սեփական «փուքսը» իջեցնելով, հանգստանալ՝ առանց ավելի վճռական քայլերի դիմելու։

Եվ այդ նպատակի համար ամենահարմարը հեշտ հասանելի ինֆորմացիոն գործիքներն են, քանի որ անհամեմատ ավելի անվտանգ լինելով հանդերձ, դրանք պարզունակ մարդկանց հնարավորություն են տալիս օգտագործել այնպիսի բառակազմ, որը երբեք չէին օգտագործի դեմառդեմ կոնտակտի ժամանակ։

Բացի դրանից, պարզունակ մարդկային հոգու համար դա մի աննախադեպ միջոց է սեփական անձի կարևորությունն ու ազդեցիկությունը ընդգծելու համար, որն, իհարկե, իրականում պատրանք է միայն։

Սա է դատարկ փամփուշտներով ինֆորմացիոն կրակահերթերի հիմնական մոտիվացիան, որը լցնում է մեր հասարակական կյանքի վակուումը, մի հանգամանք, որը հասկանալի է պարզ հոգիների դեպքում, բայց և բացարձակապես անհասկանալի է իրենց ոչ պարզ հոգիներ երևակայողների դեպքում։

Պարապ ընթացքով մեր կյանքը լցնող իմաստակությունների հեղեղը՝ դրա վկան։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ