Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Հին սցենար` նոր «կոնֆիգուրացիայով»

Հին սցենար` նոր «կոնֆիգուրացիայով»
03.06.2008 | 00:00

Թեև վերջին շրջանում կրկին վերսկսվել են խոսակցությունները Լեռնային Ղարաբաղի հինգ (յոթ) շրջանները (այսպես կոչված, «գրավյալ տարածքներ») Ադրբեջանին հանձնելու հավանականության շուրջ, սակայն բրիտանական փորձագիտական շրջանակների վերլուծությունների համաձայն, այս փուլում առաջնայինը ոչ թե տարածքների հանձնումն է, այլ դրանց նկատմամբ խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի սահմանազատումն ու հստակեցումը: Մասնավորապես, խոսվում է այն մասին, որ արդեն մշակված է խաղաղապահ զորակազմի տեղակայման մի ծրագիր, որում ընդգրկված են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող սկանդինավյան երկրները: Նույն աղբյուրների փոխանցմամբ` այս ծրագիրն արդեն համաձայնեցված է ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորմամբ շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում` Իրանի, որը դեմ չէ վերոհիշյալ ձևաչափի շրջանակներում խաղաղապահ ուժերի տեղակայման առաջարկվող սցենարին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, խնդիրը վերջինիս արտաքին քաղաքական օրակարգում դեռևս մնում է բաց, թեև դժվար չէ հասկանալ, որ Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը դժվար թե ողջունի նման նախաձեռնությունը: Ավելորդ չէ նշել, որ սույն ծրագիրը չբոյկոտելու պատրաստակամության դիմաց Եվրամիության կողմից Իրանին, հավանաբար, որոշակի զիջումներ կարվեն, մասնավորապես, գազի ու նավթի արտահանման ոլորտում: Հավելենք, որ նման «ձևաչափով» խաղաղապահ ուժերի տեղակայման գործը գլուխ բերելուց հետո, ամենայն հավանականությամբ, կմշակվի նաև տարբերակ` ԼՂՀ հինգ (յոթ) շրջաններին ՄԱԿ-ի կամ Եվրամիության հովանու ներքո «մանդատային տարածքի» կարգավիճակ շնորհելու ուղղությամբ:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 10199

Մեկնաբանություններ