Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-2

Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-2
24.08.2024 | 12:43

(սկիզբը՝ այստեղ)

Իսկ ի՞նչն է առիթ օգտագործվել բանակից թռնելու համար դատված, սեփական մոր դեմ ցուցմունք տված, իր հակառուսական քարոզով հայտնի, եվրոպական «արժեքների» կրող, Հայաստանում ԼԳԲՏ- ների, այլասերվածների լիակատար աջակցությունը վայելող , ըստ տարբեր գործիչների հայտարարությունների , նաև միասեռական Արման Բաբաջանյանի և հրա հիմնադրած ու ղեկավարած «Հանուն Հանրապետության» (ըստ էության, իրականում «Ընդդեմ Հանրապետության») կուսակցության ներկայացուցիչների կողմից Հայաստանում Բելառուսի դեսպանատան վրա հարձակման համար:

Այո, առի՛թ, որովհետև այնքան միամիտ չենք՝ հավատալու համար, թե Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչության մուտքի վրա լկտիաբար ձվեր, լոլիկներ, կարտոֆիլներ նետելը և վիրավորական արտահայտություններ բղավելը պայմանավորված են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը հարձակման մասնակիցների կողմից Հայաստանի հասցեին վիրավորանք համարելով:

Բավարար հիմքեր ունենք նրանց հայրենասիրությանը և Հայաստանի պատվին տեր կանգնելուն չհավատալու համար, և սա, ինչպես նաև այլ հանգամանքներ և իրողություններ նկատի ունենալով, կարծում ենք, որ Լուկաշենկոյի խոսքերը պարզապես առիթ օգտագործվեցին՝ հայ հասարակության հնարավորինս լայն հատվածի շրջանում հակաբելառուսական, նկատի ունենալով նաև Ռուսաստան- Բելառուս միութենական պետության գոյության հանգամանքը, հընթացս նաև հակառուսական տրամադրություններ առաջացնելու կամ դրանք խթանելու, միաժամանակ Բելառուսին և Ռուսաստանին, բելառուս և ռուս ժողովուրդներին Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ տրամադրելու համար (էլ չենք խոսում ՀԱՊԿ- ի ներսում Նիկոլի և իր ոհմակի կողմից խաթարված հարաբերություններն առավել փչացնելու մասին): Ահավասիկ…

«Դուրս Հայաստանից», «Շակալ»- բղավել են ցուցարարները: Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ Երևանը պետք է խզի դիվանագիտական հարաբերությունները Մինսկի հետ, Հայաստանում Բելառուսի դեսպանին և դիվանագետներին հայտարարի պերսոնա նոն գրատա, ինչպես նաև չեղյալ հայտարարի բոլոր երկկողմ պայմանագրերը, այդ թվում՝ քաղաքացիների առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագիրը:

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջին պատասխանը մեր ակցիային և հայտարարությանը պետք է լինի դեսպանին անհապաղ նախարարություն հրավիրելը և խորհուրդ տալը, որ նա վերադառնա Մինսկ խորհրդակցությունների համար»,- ասել է Բաբաջանյանը:

Նա վստահություն է հայտնել, թե իրենց փոքր խմբի բողոքը «մեր ժողովրդի հավաքական վերաբերմունքն է»: Ինչպես չասել այս ստահակին՝ գլուխդ պատովն ես տվել, պատն էլ՝ գլխովդ, այսինքն՝ չարաչար սխալվում ես:

Այն, որ Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց լկտի հարձակմանը, նրանց բողոքի այդ սանձարձակ միջոցառումը չէր կարող առանց Նիկոլի և նրա իշխանական ոհմակի (չարախմբի) գիտության և արտոնման լինել, կարծում ենք, չի վրիպել նաև ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից: Օրինակ, «ՌԻԱ Նովոստի»- ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ոստիկանությունը տեղի ունեցածին չի միջամտել:

Չենք կարծում, թե ռուսական ու բելառուսական քաղաքական շրջանակների ու լրատվամիջոցների ուշադրությունից վրիպած լինեն նաև Նիկոլի և Բաբաջանյանի ջերմ հարաբերությունները :

Կատարվածի առնչությամբ Մինսկում Հայաստանի գործերի հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը, ինչպես արդեն հայտնի է, կանչվել է Բելառուսի արտգործնախարարություն:

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի ակտի, բելառուսական դիվանագիտական առաքելությանը հասցված վնասի և դրա կանխման ուղղությամբ հայկական իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին»,- նշված է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մինսկում հավելել են, որ հայկական կողմին հանձնարարվել է ապահովել Բելառուսի դիվանագիտական առաքելության և նրա ունեցվածքի անվտանգությունը, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությունը՝ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան:

Հիշեցնենք, որ Նիկոլ հայադավի իշխանությունը խորհրդակցությունների համար ավելի վաղ, ս. թ. հունիսին արդեն հետ է կանչել Մինսկում իր դեսպանին, իսկ Նիկոլն ասել է, որ ինքը և Հայաստանի իշխանությունների մյուս ներկայացուցիչներն «այլևս երբեք» չեն մեկնի Բելառուս, քանի դեռ նրա նախագահը Լուկաշենկոն է:

Իսկ ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, որ միասեռական կամ ԼԳԲՏ- ների հովանավոր Արման Բաբաջանյանը և ընդդեմ Հայաստանի հանդես եկող նրա խմբակը առիթ են ծառայեցրել իրենց հակաբելառուսական հիստերիայի համար… Միանգամից ասենք, որ ինչ ասել է, շատ էլ ճիշտ է ասել, հաջորդիվ կփաստենք այս պնդումը, և հաջորդիվ կհամոզվեք:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ