Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Զուգադիպությու՞ն, թե՞ կանխատեսում

Զուգադիպությու՞ն, թե՞ կանխատեսում
12.06.2024 | 10:45

Գրել եմ 2021-ին.

«Ծանոթներիցս մեկը հարցնում է.

- Ա՛յ, այդքան սպասում ես Նիկոլի անփառունակ տապալմանը: Որ Նիկոլից պրծնեք, առաջին հերթին ի՞նչ ես անելու:

Պատասխան.

- Հաջորդ օրը գնալու եմ եկեղեցի՝ շնորհակալություն հայտնեմ Հայրենիքիս փրկության ու վիժվածքից մեզ ազատելու համար և ներողություն խնդրեմ վերջին երեք տարում ինձ ոչ վայել՝ ագրեսիվ պահվածքի համար:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.

Լավ է, որ այս ամենը հայրս չի տեսնում՝ կբարկանար և կասեր.

«Марине, нельзя так, ты же леди»!

Դիտվել է՝ 2164

Մեկնաբանություններ