Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հո մենակ չէ՞ր թողնելու Ալիևին

Հո մենակ չէ՞ր թողնելու Ալիևին
19.02.2024 | 14:00

Ալիևը Մյունխենում Զելենսկու հետ էր հանդիպել ու ասել, որ ինքը ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության կողմից է ու յանի լավ է հասկանում՝ օկուպացիան ինչ է։

Դրանից հետո ոմանք սկսել էին հույսեր փայփայել, որ հեսա ռուսները Ալիևին կպատժեն։

Ես չգիտեմ, թե ռուսները դրա համար ինչ-որ հարցում կպատժեին, թե չէ, բայց դե Նիկոլը հո մենակ չէ՞ր թողնելու Ալիևին։ Իսկույն ինքն էլ է հայտարարում, թե Հայաստանը (յանի ինքը Հայաստանն է) կարծում է, որ Ալմաթիի հռչակագիրը բոլորի համար է ու նաև՝ Ռուսաստանի և ՈՒկրաինայի։

Տո ասա՝ քո ի՞նչ գործն է էդ թեմայի մեջ մտնելը։ Խի՞ ես գեղցու քիթդ կոխում ամեն տեղ ու ցնդաբանում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ