Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Եթե նողկանքն ու ատելությունը վերածենք էներգիայի

Եթե նողկանքն ու ատելությունը վերածենք էներգիայի
27.01.2024 | 07:31

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ եթե Հայաստանում կուտակված նողկանքն ու ատելությունը առաջիկայում հնարավոր լինի վերածել էներգիայի, ապա դրանով կարելի կլինի լուսավորել ու ջեռուցել ողջ մոլորակը: Այս թեզը ինձ շատ հավանական է թվում: Օրինակ, ՔՊ-ի հանդեպ իմ հարևան Վաղոյի տածած նողկանքի ծավալներով կարելի է լուսավորել մի ամբողջ քաղաք ու մի քանի անկլավ: Իսկ այ, Հայաստանի ու հայության հանդեպ միայն գերագույն-գլխավորից հորդացող ատելությամբ հնարավոր է ջեռուցել ողջ Ադրբեջանը, ներառյալ՝ Արևմտյան Ադրբեջանը:

Թե բա՝ «Հայոց պատմության» փոխարեն՝ «Հայաստանի պատմություն»:

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ