Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հրեաների որս Դաղստանում

Հրեաների որս Դաղստանում
30.10.2023 | 15:11

Մի քանի ամիս առաջ, ռուսական հեռուստաալիքներից մեկով, կարծեմ «Կուլտուրա», Դաղստանի մասին հաղորդում էր: Ասվում էր, որ բազմազգ այդ երկրում կողք կողքի տարբեր ազգեր են ապրում, հաշտ համերաշխ…

Չգիտես ինչու շեշտը դրվել էր հատուկ հրեաների վրա` սինագոգներ, հրեական խոհանոց և այլն:

Խորհրդային տարիներին հատուկ եղբայրական քարոզ, որին , ով ով, բայց մենք շա՜ա՜ա՜ա՜տ լավ ենք ծանոթ:

Արդեն երրորդ օրն է` Դաղստանում կրկնվում են սումգայիթյան դեպքերը:

Սկսվել է հրեաների որս:

Այս մահաբեր շղթան ամբողջ աշխարհն է օղակել:

Դաղստանից մինչեւ Սիդնեյ:

Հիշե՛ք, այն սկիզբ էր առել Սումգայիթից…

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 4192

Մեկնաբանություններ