ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն

Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն
17.10.2023 | 12:17

Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը

Մեծ պատերազմից հինգ պակաս է, և, ցավոք, սրանում չկա որևէ չափազանցություն: Ավելի վաղ մեր մի շարք հրապարակումներում արդեն իսկ նշել ենք, որ Իսրայելի սադրանքով հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում բռնկված պատերազմը հեռուն գնացող նպատակներ ունի, և այդ նպատակների թվում պատերազմի մեջ Լիբանանին, Սիրիային և Իրանին ներքաշելն է: Հենց Իրանն է ջհուդամասոնների, գլոբալիստների կողմից ղեկավարվող Իսրայելի և ԱՄՆ- ի հիմնական թիրախը:

«Եթե ռազմական հանցագործություններն ու իսրայելական ապարտեիդի ցեղասպանությունն անհապաղ չդադարեցվեն, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից և հեռուն գնացող հետևանքներ առաջացնել, որոնց պատասխանատվությունն ընկնում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի և այն պետությունների վրա, որոնք խորհուրդը փակուղի են մտցնում»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , նշել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակած հայտարարության մեջ:

Ինչպես արդեն հայտնի է, իսրայելցի զինվորականներն անցած շաբաթվա ընթացքում սկսել են ավիահարվածներ հասցնել Գազայի տարածքում գտնվող ոչ միայն

ՀԱՄԱՍ- ի զինյալներին և օբյեկտներին, այլև այնտեղ գտնվող քաղաքացիական անձանց և պաղեստինյան հաստատություններին: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. լիովին դադարեցրել է ջրի, սննդի, էլեկտրականության, դեղորայքի, բնական գազի և վառելիքի այլ տեսակների մատակարարումը:

Վիճակը դեռ հոկտեմբերի 13-ի դրությամբ այն աստիճան աղետալի էր, որ նույնիսկ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար, Արևմուտքի քած Անտոնիու Գուտերեշն էր հայտարարել, որ Գազայի հատվածի առողջապահության համակարգը գտնվում է կոլապսի եզրին: ՄԱԿ-ում օրեր առաջ հաղորդել են նաև, որ Գազայի բնակիչների մեծ մասը զրկված է մաքուր խմելու ջրի հասանելիությունից: Պաղեստինի առողջապահության նախարարությունը, իր հերթին, շաբաթ օրը հայտարարել է Գազայի հատվածում բոլոր հիմնական հիվանդանոցների ավերման մասին: Իսրայելն այսպիսով պաղեստինցի արաբների ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում:

Նույն օրը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունից «РИА Новости»– ին հայտնել են , որ Իսրայելի կողմից Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու դեպքում Իրանի զինված ուժերը մարտի մեջ չեն մտնի, եթե Թել Ավիվը չհարձակվի իրանական տարածքի վրա:

«Իրանի զինված ուժերը չեն ներգրավվի այն պայմանով, որ իսրայելական ապարտեիդը չհամարձակվի հարձակվել Իրանի, նրա շահերի և քաղաքացիների վրա։ (Պաղեստինյան.- ծանոթ. խմբ. ) դիմադրության ճակատը կարող է պաշտպանել իրեն»,- պատասխանել են դիվանագետները «РИА Новости»- ի թղթակցի հարցին, թե արդյոք երկիրը պատրաստվու՞մ է միջամտել իրավիճակին։

ՈՒշադրություն դարձնենք՝ ոչ միայն Իրանի, այլև նրա շահերի և քաղաքացիների վրա… Անցած շաբաթավերջին ISNA գործակալությունը մեջբերել էր Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական, գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավիի խոսքերը, որը նշել էր, որ Թեհրանն աջակցում է Իսրայելի ուղղությամբ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրթիռային հարվածներին (խոսքը բարոյա-քաղաքական աջակցության մասին է):

Թեև ԱՄՆ պաշտպանական գերատեսչության՝ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ընդգծել է, որ Վաշինգտոնը տեղեկություն չունի հրեական պետության վրա հարձակման պլանավորմանը կամ իրականացմանն Իրանի հնարավոր մասնակցության մասին, սակայն ամերիկացի սենատոր, հայտնի ճիվաղ Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինա նահանգից), ТАСС- ի փոխանցմամբ, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատ ներկայացնել բանաձև, որը թույլ է տալիս Վաշինգտոնին Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություններ իրականացնել՝ Իրանին նավթային եկամուտներից զրկելու, նավթային բիզնեսից դուրս մղելու համար:

«Ահա իմ ուղերձը. եթե «Հըզբոլահը», որը Իրանի պրոքսի ուժն է, լայնածավալ հարձակում սկսի Իսրայելի վրա, ես դա կհամարեմ որպես էքզիստենցիալ (գոյաբանական.- Ծ.Հ.) սպառնալիք Իսրայելի պետությանը։ Ես բանաձև կներկայացնեմ Միացյալ Նահանգների Սենատին, որը թույլ կտա ԱՄՆ-ին ռազմական գործողություններ վարել Իսրայելի հետ համատեղ, որպեսզի Իրանին դուրս մղի նավթային բիզնեսից։ Իրան, եթե դուք սրեք պատերազմը, մենք կգանք ձեր հետևից»,- սպառնացել է Գրեմը NBC հեռուստաալիքի եթերում։

Սենատորին հարցրել են, թե արդյոք կարելի՞ է նրա հայտարարությունն ընկալել որպես Իրանին պատերազմ հայտարարելու պատրաստակամություն:

«Ես պատրաստ եմ ռազմական ուժ օգտագործել ՀԱՄԱՍ-ին և «Հըզբոլահին» ֆինանսավորումից զրկելու համար,- պատասխանել է Գրեմը:- Այն միտքը, որ Իրանն այդ գործողության մասին իմացել է թերթերից կամ հեռուստատեսությունից, ծիծաղ է առաջացնում։ «Հըզբոլահ»- ի և ՀԱՄԱՍ-ի փողերի 93 %- ը գալիս է Իրանից։ Ահա հիմնախնդրի աղբյուրը»:

Ըստ նրա, ԱՄՆ-ն «պետք է քայլեր ձեռնարկի Իրանի դեմ», եթե «Հըզբոլահը» հարձակվի Իսրայելի վրա հյուսիսում, եթե ՀԱՄԱՍ-ը սկսի սպանել պատանդներին կամ եթե ամերիկացի զինվորները հարձակման ենթարկվեն Սիրիայում կամ Իրաքում:

«Եթե պատերազմը սրվի, մենք պետք է ոչնչացնենք ապագայում ահաբեկչությունը ֆինանսավորելու Իրանի հնարավորությունները,- հայտարարել է սենատորը։- Սա նավթային տնտեսություն է, առանց նավթից ստացվող եկամուտների, նրանք չեն կարող լինել ահաբեկչության ամենամեծ հովանավոր պետությունը։ Իրան, որոշումը ձերն է, ընդունեք այն իմաստությամբ»:

Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ նախապայմաններ է նշել ամերիկացի սենատորը, որոնց առկայության դեպքում սպառնացել է Իրանի նավթային ենթակառուցվածքներին (մազաչափ կասկած չկա, որ Իրանի առաջին իսկ պատասխան հարվածից հետո ողջ Իրանին) Իսրայելի և Իրանի համատեղ հարվածով.

1.Եթե «Հըզբոլահ»-ը լայնածավալ հարձակում սկսի Իսրայելի հյուսիսում:

2.Եթե ՀԱՄԱՍ-ը սկսի սպանել պատանդներին:

3.Եթե ամերիկացի զինվորները հարձակման ենթարկվեն Սիրիայում կամ Իրաքում:

Հիմա հերթով անդրադառնանք այս կետերից յուրաքանչյուրին: Իսրայելի Հյուսիսում Լիբանանն է, մի քիչ հեռու՝ Սիրիան: Իսրայելը հատկապես վերջին շաբաթվա ընթացքում բազմակի հարվածներ հասցնելով ինչպես Լիբանանում և Սիրիայում գտնվող «Հըզբոլահ»-ի ուժերին, այնպես էլ հենց Սիրիային (Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդանավակայաններին), միտումնավոր սրում է իրավիճակը և փորձում սադրել իր դեմ ինչպես «Հըզբոլահ»-ի լայնածավալ հարձակումը, այնպես էլ Սիրիայի պատասխան հարվածը: Նպատակը ոչ միայն «Հըզբոլահ»-ի և Սիրիայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սանձազերծումն է, այլև Իրանին պատերազմի մեջ ներքաշելը և նրան ԱՄՆ-ի հետ միասին հարվածելու, շարքից հանելու, նույնիսկ իրանական պետության կործանման իր վաղեմի երազանքի իրագործումը:

Գրեմի սպառնալիքը հուշում է վերոնշյալի առումով Իսրայելի և ԱՄՆ- ի քաղաքական ու ռազմական շրջանակներում նախապես առկա հանցավոր համաձայնության, պայմանավորվածության մասին:

Ինչ վերաբերում է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդներին սպանելուն, ապա ՀԱՄԱՍ-ը փորձելով կանխել Իսրայելի կողմից ցամաքային ռազմագործողությունները, ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Իսրայելական բանակը Գազայի հատվածում սկսեց ցամաքային գործողություններ, ապա ինքը սպանելու է պատանդներին: Չնայած դրան, Իսրայելն, իր հերթին, հայտարարել էր ցամաքային գործողություններ սկսելու իր ոչ միայն մտադրության, այլև վճռականության մասին: Վերջին տեղեկության համաձայն, որը հրապարակվել է երեկ, Իսրայելի ցամաքային գործողությունը մի քանի օրով հետաձգվել է ամպամած եղանակի պատճառով, որը «կբարդացնի իսրայելցի օդաչուների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների՝ օդից ցամաքային ուժերին աջակցելու հնարավորությունները»:

Պատանդների առումով նշենք նաև, որ ավելի վաղ Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, թե ԱՄՆ ԶՈՒ-ն կարող է Գազա մտնել՝ պատանդառված ամերիկացիներին ազատելու համար: Եթե նշվածն իրականություն դառնա մինչև Իսրայելի ցամաքային լայնածավալ հարձակումը, ապա ՀԱՄԱՍ- ը պատանդներին կարող է սպանել ավելի շուտ:

Ի վերջո, եթե Իսրայելը սադրիչ նպատակով շարունակի իր հարվածները Սիրիայում «Հըզբոլահ»- իև իրանամետ ուժերին, ապա բացառված չէ, որ Սիրիայում կամ Իրաքում հարձակման ենթարկվեն Իսրայելի ռազմավարական դաշնակից ԱՄՆ- ի զինվորները, ռազմական օբյեկտները:

Ավելին, Իսրայելի և «Հըզբոլահ»- ի, թերևս նաև Լիբանանի միջև լայնածավալ պատերազմի հավանականությունը գնալով մեծանում է: Կարծում ենք, այդ մասին է հուշում Իսրայելի Պաշտպանության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների ազգային վարչության և պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հայտարարությունը Լիբանանի հետ սահմանից երկու կմ հեռավորության վրա գտնվող իսրայելական 28 բնակավայրերից բնակիչների տարհանման մասին: «Ведомости»– ի փոխանցմամբ , այս մասին նշված է իսրայելական բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Թեհրանի համար Գազայի հատվածում Իսրայելի ցամաքային գործողությունը կարմիր գիծ կդառնա, իրադարձությունների նման զարգացումը հղի է «նոր ճակատների բացմամբ». այս մասին, «РИА Новости»– իտեղեկացմամբ , հայտարարել Է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Իբրահիմ Ազիզին:

«Իսրայելը պետք է գիտակցի, որ Գազա ներխուժումը կարմիր գիծ է, և որ Պաղեստինը սպասում է, որ այժմ Իսրայելը թույլ կտա այդ կոպիտ սխալը։ Եթե իսրայելական վարչակարգը նման քայլի դիմի և չդադարեցնի հրթիռային հարվածները Գազայի հատվածին, նա ստիպված կլինի սպասել իր դեմ մարտական գործողությունների նոր ճակատների հայտնվելուն, այլ ոչ թե միայն մեկին, ինչպես հիմա է»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Պաղեստինի դիմադրության ճակատը «գործնականում չունի սահմաններ», և որտեղ էլ Իսրայելը բախվի դրան, այն «անպայման հարձակման կենթարկվի նրա կողմից»:

Ազիզին հավելել է, որ մարտական գործողությունները մի քանի ճակատներում «կարող են հանգեցնել Իսրայելի իշխանության և պետականության անկման»:

Միևնույն ժամանակ, «Axios» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իրանը դիվանագիտական ուղիներով ուղերձ է հղել Իսրայելին, որ չի ցանկանում արաբա-իսրայելական հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածել, սակայն ստիպված կլինի միջամտել, եթե Թել Ավիվը հարձակման գնա:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ