Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

«Միջազգային հանրության» անփոփոխ դեմքը

«Միջազգային հանրության» անփոփոխ դեմքը
11.10.2023 | 13:33

75 տարի շարունակ, իր ձևավորման ժամանակից ի վեր, Իսրայելը անտեսել, արհամարհել է ՄԱԿ-ի բոլոր բանաձևերը Պաղեստինի վերաբերյալ և՝ ոչ միայն։ Անընդհատ ճնշել է պաղեստինցիներին, գրավել նրանց հողերը, սպանել, որքան կամեցել է, շրջապատել չորս կողմից, այժմ էլ ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, կտրել է ջուրը, շուտով կդադարեցնի էլեկտրականության և սննդի մատակարարումը, ռմբակոծություններով փորձում է գետնին հավասարեցնել Գազան։ Այսքանը չնկատելու է տալիս իրեն քաղաքակիրթ հռչակած «միջազգային հանրությունը» և սոլիդարություն հայտնում Իսրայելին՝ իր շահերից ելնելով, օգտագործելով երկակի, եռակի ստանդարտներ։

Զարմանալի է նաև մեր երկրում ընդդիմադրի ընդդիմադիր հռչակված որոշ անհատների անհանգստությունը հրեական ծագման մարմնավաճառների գերության և անտարբերությունը պաղեստինցի մանուկների մահվան կապակցությամբ։

Արթուր Ալեքսանյան

Դիտվել է՝ 4697

Մեկնաբանություններ