Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իսկ ինչու ոչ շպռոտ

Իսկ ինչու ոչ շպռոտ
18.09.2023 | 21:22

Չգիտեմ ում հանցավոր գլխում էր ծնվել Դավիթ Խաժակյանին կիլկի անվանելը, բայց թե բոլոր դեպքերում այդպես չի կարելի: Դրա դեմը պետք է վճռականորեն առնել, թե չէ տեսար կհայտնվի շպռոտի ֆանատ մեկն ու կբողոքի` իսկ ինչու՞ ոչ շպռոտ:

Կարծում եմ` շատ ճիշտ էր կուսակցին թևի տակ առած Էդմոն Մարուքյանն իր «կիլկի, ի՞նչ կիլկի» վրդովմունքով:

Սակայն ավագանու ընտրությունում Դ. Խ.-ի հավաքած ձայների քանակը ոնց որ թե լավ էլ հնարավորություն է տալիս համառել տրված բնութագրի մեջ:

Թեպետ շատ ավելի ճիշտ կլիներ կիլկի անվանել ոչ թե Դ. Խ.-ին, այլ` կուսակցությանը, որը Նիկոլի հովանավորությունը չունենալու պայմաններում արձանագրեց նման անհամորեն ցածր արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 22331

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ