Ձերբակալել են Ասկերանի քաղաքապետին, Մարտակերտի քաղաքապետին։ Արցախի վերջին ցեղասպանական իրադարձությունների ժամանակ Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը նահատակվեց։ Եթե կենդանի լիներ, նրան էլ երևի կձերբակալեին...
Սիրիայում և Լիբանանում մի քանի շաբաթ տևող իմ դաշտային աշխատանքի ընթացքում էլ ավելի է ամրապնդվել հետևյալ համոզմունքս.
Թուրքիայի համար Հարավային Կովկասն ու Սև ծովի շրջանն այս պահին դարձել են արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը՝ առաջ անցնելով սիրիա-իրաքյան ուղղությունից...