Կապիտոլիումի գրոհը տխուր էջ է ԱՄՆ պատմության մեջ, իսկ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ, հայտարարել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ մեկնաբանելով Սենատում՝ նախկին նախագահին իմփիչմենթի ենթարկելու հարցով քվեարկությանը, գրում է CNN-ը։
«Թեև վերջնական քվեարկությունը չի հանգեցրել դատապարտման, մեղադրանքների էությունը կասկածի ենթակա չէ», -հայտարարել է Բայդենը: Նրա խոսքով՝ «Նույնիսկ նրանք, ովքեր դեմ էին քննադատությանը, ինչպես, Սենատում փոքրամասնության առաջնորդ Մակքոնելը, կարծում են, որ Դոնալդ Թրամփը մեղավոր է իր պարտքը չկատարելու համար և գործնականում բարոյապես պատասխանատու է Կոնգրեսի շենքում սադրանքի համար»: