Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված թրքամետ գրոհայիններին ու նրանց թաքստոցը

Ռուսական ռմբակոծիչները ոչնչացրել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված թրքամետ գրոհայիններին ու նրանց թաքստոցը
04.02.2021 | 14:34

Ռուսական օդուժը Սիրիայում ակտիվացրել է իր գործունեությունը՝ Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում ոչնչացնելով թրքամետ իսլամիստներին: Ավիահարվածներ են հասցվել Իդլիբ նահանգի հյուսիսային շրջաններում: Օդային հետախուզությունը պարզել է «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ահաբեկիչների տեղակայման գաղտնի վայրն ու տեղաշարժերը:

Զինված ջիհադականներին հետևելիս ստորգետնյա թունել է հայտնաբերվել, որն օգտագործվել է ռազմական տեխնիկան ռուսական օդատիեզերական ուժերից թաքցնելու համար: Սու-24 ռմբակոծիչները Սու-35 բազմանպատակային կործանիչների աջակցությամբ հարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերին՝ ռմբակոծելով ստորգետնյա հաղորդակցության ուղիներն ու թշնամական տեխնիկան: Անտառային տեղանքում ահաբեկիչներին հետևելիս հայտնաբերվել է նրանց դաշտային շտաբը, որը հետագայում նույնպես ոչնչացվել է ռուսական օդուժի ավիահարձակման ժամանակ:


Ջիհադականների դեմ արշավը Սիրիայի զորքերի և ռուս զինծառայողների համատեղ օրինաչափ արձագանքն էր Անկարայի կողմից իրեն ենթակա ջոկատները վերահսկել չկարողանալուն, որոնք գրոհում են սիրիական կառավարական բանակի հսկողության տակ գտնվող շրջաններն Իդլիբի ապաէսկալացիոն գոտում:

Դիտվել է՝ 4640

Մեկնաբանություններ