Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022-ի ապրիլ-մայիսին:
Ըստ Azertac-ի օդանավակայանի շինարարական աշխատանքները իրականացնող կազմակերպության գլխավոր ինժեներ Ջավարագ Շիրիևը հայտնել է, որ շինարարական աշխատանքները դանդաղում են, քանի որ տարածքում իրականացվում է ականազերծում:
«Այս տարվա գարնանից շինարարությունն իրականացվելու է արագացված տեմպերով և նախատեսվում է անցնել շուրջօրյա աշխատանքային ռեժիմի: Բացի այդ, այս տարի նախատեսվում է նաև ավարտել 3000 մետր երկարությամբ թռիչքուղու շինարարությունը», – նշել է Շիրիեւը: