Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Երբ արտաքին անճոռնիությունը ներքին անճոռնիության արտացոլումն է

Երբ արտաքին անճոռնիությունը ներքին անճոռնիության արտացոլումն է
27.08.2024 | 13:19

Նկատած կլինեք, որ Նիկոլին մուտանտ եմ անվանում: Գլխավոր պատճառը նրա մուտացիայի ենթարկված արժեհամակարգն ու աշխարհընկալումն են: Թվարկածներս շատ ավելի կարևոր են, քան ցանկացած ֆիզիկական տձևություն և արատ: Ասեմ ավելին, եթե մենք ունենայինք ազգանվեր, երկրի շահը ամեն ինչից վեր դասող ղեկավար, որը արտաքնապես անճոռնի, տգեղ լիներ, ես երբեք ինձ թույլ չէի տա քննարկման և ձեռք առնելու առարկա դարձնել այդ մարդու արտաքինը: Երբեք լավ բան չեմ համարել որևէ մեկի ֆիզիկական արատի մասին խոսելը նույնիսկ, այդպիսի դաստիարակություն եմ ստացել: Մուտանտի դեպքում, սակայն, գործ ունենք մի երևույթի հետ, երբ արտաքին անճոռնիությունը նրա ներքին անճոռնիության արտացոլումն է: Երկրորդ մասնագիտությամբ նկարիչ եմ, և եթե ինձ ասեին՝ կարո՞ղ ես դավաճանություն նկարել, ես կնկարեի Նիկոլին: Այս գրառումն արեցի, որովհետև նկատում եմ, որ վերջին շրջանում շատերն ավելի շատ քննարկման առարկա են դարձնում մուտանտի արտաքինը, քան այն սարսափելի հանցանքները, որոնք վերջինս գործել է: Կործանարար նիկոլիզմի դեմ պայքարելիս զգույշ եղեք, այն վարակիչ դրսևորումներ ունի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 236

Մեկնաբանություններ