«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Ասում են...

Ասում են...
08.05.2009 | 00:00

...թե այն լուրերը, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում հավանական է նշանակվի Վյաչեսլավ Կովալենկոն, լուրջ մտահոգություն է առաջացրել հայկական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում։ Ըստ տարածված տեսակետի, այս դիվանագետը, Թբիլիսիում Ռուսաստանի դիվանագետը լինելով, հետ է կանչվել Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո և համարվում է «քաղաքական ինտրիգների վարպետ» հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Նա բավական ակտիվ գործունեություն ծավալեց հնգօրյա պատերազմի նախաշեմին, և նրա հավանական նշանակումը Հայաստանում գնահատվում է իբրև կոշտ քաղաքականություն վարելու մտադրություն Մոսկվայի կողմից` նկատի ունենալով Հայաստանի արտաքին քաղաքական ինքնուրույնության աճը վերջին շրջանում։

Դիտվել է՝ 2487

Մեկնաբանություններ