Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության դոկտրին՝ հիմնված Հայաստանի պետական շահերի վրա

Տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության դոկտրին՝ հիմնված Հայաստանի պետական շահերի վրա
05.03.2024 | 18:13

Թշնամի Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր ոմն Ֆազաիլ Աղամլին հայտարարել է, թե քանի դեռ Հայաստանը ծանր սպառազինություն չունի, պետք է անմիջապես հարձակվել և գրավել Տավուշի 8 գյուղերը։

Իհարկե սա նորություն չէ, և ողջ ադրբեջանական քարոզչությունն ու պետական քաղաքականությունն է հիմնված սրա վրա, սակայն զարմանալին այն է, որ Հայաստանի իշխանությունները, երկրի ռազմադիվանագիտական պոտենցիալի ընդլայնման գործնական քայլերի փոխարեն, ավելի շատ զբաղված են իմիտացիոն, ինչպես նաև աշխարհաքաղաքական բախումների էպիկենտրոնում հայտնվելուն ուղղված քաղաքականությամբ։

Հայաստանի համար ստեղծում են նոր մարտահրավեր՝ ի դեմս Ռուսաստանի, որը հաղթահարելու ո՛չ ֆինանսական, ո՛չ տնտեսական, ո՛չ էներգետիկ, ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական կարողություններ երկիրը չունի։

Տարածաշրջանում հնարավոր է խաղաղություն, սակայն ռազմաքաղաքական բալանսի վերականգնման դեպքում միայն, իսկ դա հնարավոր է բացառապես այն դեպքում, երբ երկիրը կունենա տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության դոկտրին՝ հիմնված Հայաստանի և հայ ժողովրդի ազգային ու պետական շահերի վրա։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6989

Մեկնաբանություններ