ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռու­սաս­տա­նի հա­մար փոս փո­րող Թուր­քիան ինքն է վե­րա­նա­լու աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից

Ռու­սաս­տա­նի հա­մար փոս փո­րող Թուր­քիան ինքն է վե­րա­նա­լու աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից
16.10.2020 | 00:51

Ադր­բե­ջա­նը և Թուր­քիան քաջ գի­տեն, որ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ ի­րենց ռազ­մա­կան դա­շին­քի կամ ի­րեն­ցից թե­կուզ մե­կի ագ­րե­սիա­յի դեպ­քում Ռու­սաս­տա­նի և ՀԱՊԿ-ի բազ­մա­կողմ, այդ թվում նաև ռազ­մա­կան ան­մի­ջա­կան մի­ջամ­տու­թյու­նը լի­նե­լու է ան­խու­սա­փե­լի: Բա­վա­կան է միայն, որ Հա­յաս­տանն այդ դեպ­քում դի­մի Ռու­սաս­տա­նին և ՀԱՊԿ-ին, իսկ որ կդի­մի, կաս­կած չկա:


ՀՀ Գե­ղար­քու­նի­քի մար­զի Վար­դե­նիս քա­ղա­քին ու շր­ջա­կա մի քա­նի գյու­ղե­րին վեր­ջերս Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի կող­մից հրե­տա­նիով և ԱԹՍ-նե­րով հասց­ված հար­ված­նե­րից հե­տո Հա­յաս­տանն օգ­նու­թյան խնդ­րան­քով չդի­մեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին, քա­նի որ ոչ մե­ծա­մասշ­տաբ այդ ագ­րե­սիան չհա­մա­րեց իր ինք­նիշ­խա­նու­թյան և անվ­տան­գու­թյան նկատ­մամբ լուրջ սպառ­նա­լիք:
Հա­յաս­տա­նը ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին նույն նկա­տառ­մամբ չդի­մեց նաև իր տա­րած­քին Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի մի շարք այլ հար­ված­նե­րից, ինչ­պես Թուր­քիա­յի F-16 բազ­ման­պա­տա­կա­յին կոր­ծա­նի­չի կող­մից մեր ՌՕՈՒ-ի հձ-25 գրո­հա­յի­նի ոչն­չա­ցու­մից հե­տո: Դժ­վար թե դի­մի նաև հոկ­տեմ­բե­րի 14-ի հայտ­նի մի­ջա­դե­պե­րից հե­տո: Ին­չո՞ւ… Թերևս բո­լո­րին էլ հաս­կա­նա­լի է, որ Ադր­բե­ջա­նի կամ Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի դեմ Ռու­սաս­տա­նի կամ ՀԱՊԿ-ի թե­կուզ ոչ մեծ ռազ­մա­կան քայ­լը նման կլի­նի վա­ռո­դի տա­կա­ռին մո­տեց­վող լուց­կու, այ­սինքն` դրա­նից հե­տո թուրք-ադր­բե­ջա­նա­կան դա­շին­քի հետ Ռու­սաս­տա­նի և ՀԱՊԿ-ի լայ­նա­ծա­վալ ռազ­մա­կան բա­խու­մը կլի­նի ան­խու­սա­փե­լի, ին­չը մի շարք ա­ռում­նե­րով Ռու­սաս­տա­նի հա­մար ոչ միայն խիստ ան­ցան­կա­լի, այլև խիստ վտան­գա­վոր է (դեռ կհիմ­նա­վո­րենք, թե ին­չու):


Ներ­կա­յիս պա­տե­րազ­մի հիմ­նա­կան նպա­տա­կը հենց այն է, որ Ռու­սաս­տա­նը ստիպ­ված լի­նի պա­տե­րազ­մի մեջ մտ­նել Թուր­քիա­յի հետ, իսկ դրա հա­մար բա­վա­կան է, որ Հա­յաս­տա­նը լայ­նա­ծա­վալ հար­ձակ­ման են­թարկ­վի: Ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը կա­րող են զար­գա­նալ հետևյալ հա­վա­նա­կան սցե­նա­րով.
Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի մի քա­նի հա­զա­րա­նոց հրո­սա­կախմ­բի և Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րի հետ միա­սին, առն­վազն` Թուր­քիա­յի բազ­մա­կողմ ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյամբ կա­րող են լայ­նա­մասշ­տաբ հար­ձա­կում սկ­սել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նկատ­մամբ: Այդ դեպ­քում Ռու­սաս­տա­նի ԶՈՒ-ն և ՀԱՊԿ-ը ՀՀ հա­մա­պա­տաս­խան դի­մում­նե­րից հե­տո ռազ­մա­կան օգ­նու­թյուն կցու­ցա­բե­րեն ագ­րե­սիա­յի են­թարկ­ված մեր երկ­րին, նե­րա­ռյալ` մաս­նա­կից դառ­նա­լով Հա­յաս­տա­նի վրա հար­ձակ­վող­նե­րին մեր կող­մից հասց­վող պա­տաս­խան հար­ված­նե­րին:
Տրա­մա­բա­նա­կան ու սպա­սե­լի է, որ Թուր­քիան վե­րոն­շյալ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո ար­դեն լայ­նա­մասշ­տաբ կեր­պով կընդգրկվի պա­տե­րազ­մում, հար­ված­ներ կհասց­նի ոչ միայն Ար­ցա­խին և Հա­յաս­տա­նին, այլև մեզ օգ­նու­թյան հա­սած ՌԴ զին­ված ու­ժե­րին և ՀԱՊԿ-ի զո­րախմ­բին: Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի տա­րածք­նե­րի վրա կսկս­վի ռուս-թուր­քա­կան նոր պա­տե­րազմ, ին­չը և Թուր­քիա­յի մաս­նա­տու­մը, աշ­խար­հի քա­ղա­քա­կան քար­տե­զից Թուր­քիա­յի վե­րա­նալն ի­րենց մար­գա­րեու­թյուն­նե­րում կան­խա­տե­սել են հույն և ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի ո­րոշ սր­բեր: Ին­չո՞ւ միայն Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի տա­րածք­նե­րի վրա…


Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րը, ՀԱՊԿ զո­րա­խում­բը դժ­վար թե հար­ված­ներ հասց­նեն Թուր­քիա­յի զին­ված ու­ժե­րին Թուր­քիա­յի տա­րած­քում, ա­ռա­վել ևս չեն հար­վա­ծի նրա բնա­կա­վայ­րե­րին: Բո­լոր դեպ­քե­րում, Թուր­քիա­յի տա­րած­քում ՀՀ-ի դեմ գոր­ծադր­ված հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րին, հրե­տա­նուն ու տան­կե­րին կհասց­նեն ոչ թե կան­խար­գե­լիչ, այլ մի­միայն պա­տաս­խան հար­ված­ներ` շատ լավ հաս­կա­նա­լով, որ հա­կա­ռակ դեպ­քում կգոր­ծի ՆԱ­ՏՕ-ի պայ­մա­նա­գի­րը և Թուր­քիա­յին, որ­պես ագ­րե­սիա­յի են­թարկ­ված երկ­րի, օգ­նե­լու հա­մար պա­տե­րազ­մում կընդգրկվեն ՆԱ­ՏՕ-ի զին­ված ու­ժե­րը, ինչն ար­դեն հղի է այդ պա­տե­րազ­մը Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի և ամ­բողջ մո­լո­րա­կի հա­մար կոր­ծա­նա­րար մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մի վե­րա­ծե­լու ի­րա­կան սպառ­նա­լի­քով:


Թուր­քիան նույն­պես ՌԴ-ի զին­ված ու­ժե­րին և բնա­կա­վայ­րե­րին հար­ված­ներ չի հասց­նի Ռու­սաս­տա­նի տա­րած­քում` գի­տակ­ցե­լով, որ այդ դեպ­քում ստա­նա­լու է Ռու­սաս­տա­նի հա­մար­ժեք պա­տաս­խա­նը, իսկ դրա­նից հե­տո պա­տե­րազ­մին ար­դեն խառն­վե­լու է ՆԱ­ՏՕ-ն, և այն վե­րած­վե­լու է Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի: Այ­սինքն` թե Ռու­սաս­տա­նը, թե Թուր­քիան չեն գնա ինք­նաս­պա­նու­թյան, պա­տե­րազ­մը կծա­վալ­վի Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Ադր­բե­ջա­նի տա­րածք­նե­րում:
Ինչ վե­րա­բե­րում է պա­տե­րազ­մի վե­րոն­շյալ սցե­նա­րի դեպ­քում ՆԱ­ՏՕ-ի մաս­նակ­ցու­թյա­նը, ա­պա միան­գա­մայն սպա­սե­լի է, որ ՆԱ­ՏՕ-ն կամ ու­րի­շի ձեռ­քով կրա­կից շա­գա­նակ­ներ հա­նե­լու սո­վոր Արևմուտ­քը Թուր­քիա­յին կօգ­նի ֆի­նան­սա­պես, զեն­քով, զի­նամ­թեր­քով, ռազ­մա­կան տեխ­նի­կա­յով, մաս­նա­գետ­նե­րով, հե­տա­խու­զա­կան տե­ղե­կու­թյուն­նե­րով, վի­րա­վոր թուրք զին­ծա­ռա­յող­նե­րին բու­ժե­լով և այլ կերպ, բայց պա­տե­րազ­մում հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով ան­մի­ջա­կա­նո­րեն չի ներգ­րավ­վի:


Իսկ, ո՞ր դեպ­քում է հնա­րա­վոր, որ Հա­յաս­տա­նը են­թարկ­վի Ադր­բե­ջա­նի լայ­նա­ծա­վալ հար­ձակ­մա­նը… Կար­ծում ենք, այդ հար­ձա­կու­մը միան­գա­մայն հա­վա­նա­կան կամ գրե­թե ան­խու­սա­փե­լի կդառ­նա ՀՀ-ի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չե­լուց, Ար­ցա­խի հետ ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք կն­քե­լուց և այդ ա­մե­նից բխող գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո: Ադր­բե­ջա­նը կհա­մա­րի ու կհայ­տա­րա­րի, թե քա­նի որ ՀՀ-ն ճա­նա­չել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը, ու­րեմն այլևս բա­նակ­ցե­լու ո­չինչ չկա, և իր հա­մար խնդ­րի միակ լու­ծու­մը մնում է ռազ­մա­կա­նը:
Ինչ­պես հայտ­նի է, ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հոկ­տեմ­բե­րի 10-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում հայ­տա­րա­րեց, որ ե­թե ի­րենք ա­ռա­ջի­կա 1-2 օ­րում էլ չզ­գան հար­ցը խա­ղաղ ճա­նա­պար­հով լու­ծե­լու Ադր­բե­ջա­նի պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը, դի­մե­լու է, ա­ռա­ջին հեր­թին, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին` ճա­նա­չե­լու Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, նաև` մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րին և աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րին:


Ադր­բե­ջա­նը Մոսկ­վա­յում հոկ­տեմ­բե­րի 9-ին հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն ա­ռայ­սօր էլ խախ­տում է, հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գե­րով, հրե­տա­նիով, տան­կե­րով, ԱԹՍ-նե­րով հար­ված­ներ հասց­նում ինչ­պես Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րին, քա­ղա­քա­ցիա­կան խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, քա­ղա­քա­ցիա­կան են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, այն­պես էլ ԱՀ Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կին: Հոկ­տեմ­բե­րի 10-ին և 14-ին սադ­րիչ հար­ված­ներ է հասց­րել նույ­նիսկ Հա­յաս­տա­նին:
ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը հոկ­տեմ­բե­րի 11-ին «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է. «Ար­ցա­խի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քի մի­ջազ­գա­յին ճա­նա­չու­մը ար­ցա­խա­հա­յու­թյան կյան­քի ի­րա­վուն­քի և ֆի­զի­կա­կան անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման միակ ճա­նա­պարհն է։ Աշ­խար­հը պետք է ա­ռե­րես­վի սրա հետ»:
ՈՒ­շադ­րու­թյու­նից դուրս չթող­նենք նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­դի­պում­նե­րը և քն­նար­կում­նե­րը խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ։ Դա­տե­լով ա­մե­նից, ե­թե Ադր­բե­ջա­նը շատ կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում չդա­դա­րեց­նի հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան խախ­տու­մը, ա­պա մոտ է այն օ­րը, երբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը կճա­նա­չի Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ան­կա­խու­թյու­նը: Կար­ծում ենք, ար­դեն հաս­կա­նա­լի է, թե ինչ կհա­ջոր­դի դրան:


Սա­կայն ՀՀ-ի կող­մից Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նա­չու­մը չէ միայն, որ կա­րող է տե­ղիք տալ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիա­յի: Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինքն ան­շե­ղո­րեն ի­րա­կա­նաց­նե­լով իր հետևում կանգ­նած ջհու­դա­մա­սո­նա­կան, գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի նա­խո­րո­շած ծրա­գի­րը, հոկ­տեմ­բե­րի 14-ին դի­մել է հեր­թա­կան սադ­րան­քին` նպա­տակ ու­նե­նա­լով պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շել, նախ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը, ա­պա և Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյա­նը: Ադր­բե­ջա­նի վե­րոն­շյալ քայ­լի առն­չու­թյամբ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան նույն օր­վա հայ­տա­րա­րու­թյան մեջ մաս­նա­վո­րա­պես նշ­ված է.
«Հոկ­տեմ­բե­րի 14-ին ադր­բե­ջա­նա­կան զի­նու­ժը թի­րա­խա­վո­րել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում, Քար­վա­ճա­ռի հետ սահ­մա­նա­կից գո­տում մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­տա­կան տեխ­նի­կա՝ ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա, թե, իբր, այդ տեխ­նի­կան պատ­րաստ է ե­ղել հար­վա­ծե­լու Ադր­բե­ջա­նի խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րին։
Ա­վե­լորդ է նշել, որ Ադր­բե­ջա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան այդ պն­դու­մը չի կա­րող որևէ հիմ­նա­վո­րում ու­նե­նալ։ Փաս­տա­ցի, այդ երկ­րի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն ի­րեն թույլ է տա­լիս թի­րա­խա­վո­րել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գտն­վող և բնա­կա­նոն մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյուն ի­րա­կա­նաց­նող մար­տա­կան տեխ­նի­կան՝ ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա։


Վե­րա­հաս­տա­տե­լով, որ մինչև այս պա­հը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քից որևէ հր­թիռ, արկ կամ գն­դակ չի ար­ձակ­վել Ադր­բե­ջա­նի ուղ­ղու­թյամբ, միևնույն ժա­մա­նակ հայ­տա­րա­րում ենք, որ այ­սու­հետ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան զին­ված ու­ժերն ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հում նույն տրա­մա­բա­նու­թյամբ թի­րա­խա­վո­րել Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող ցան­կա­ցած ռազ­մա­կան օ­բյեկտ կամ ռազ­մա­կան տե­ղա­շարժ։
Մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տին և տրա­մա­բա­նու­թյու­նը փո­խե­լու գոր­ծըն­թա­ցի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրում է Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը»։
Կար­ծում ենք, տրա­մա­բա­նա­կան և վեր­լու­ծա­կան ա­ռանձ­նա­կի կա­րո­ղու­թյուն­ներ պետք չեն հաս­կա­նա­լու հա­մար, թե ինչ կլի­նի այն բա­նից հե­տո, երբ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան զին­ված ու­ժե­րը նույն տրա­մա­բա­նու­թյամբ (ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն­նե­րի հի­ման վրա…) կամ, թե­կուզ, լիո­վին բա­վա­րար հիմ­քեր ու­նե­նա­լով, թի­րա­խա­վո­րեն ու վտան­գի աղ­բյուր­նե­րը չե­զո­քաց­նե­լու նպա­տա­կով կան­խար­գե­լիչ հար­ված­ներ հասց­նեն Ադր­բե­ջա­նի տա­րած­քում գտն­վող ցան­կա­ցած ռազ­մա­կան օ­բյեկ­տի կամ ռազ­մա­կան տե­ղա­շար­ժի։


Այ­նու­հան­դերձ, նրանց հա­մար, ով­քեր չեն կա­րող այդ հետևու­թյունն ինք­նու­րույն ա­նել, բա­ցատ­րենք. մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի ներգ­րավ­մամբ և Թուր­քիա­յի ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյամբ Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի սան­ձա­զեր­ծած պա­տե­րազմն այդ դեպ­քում շատ ա­րա­գո­րեն կվե­րած­վի նաև Ադր­բե­ջա­նի և Հա­յաս­տա­նի միջև լայ­նա­մասշ­տաբ պա­տե­րազ­մի, ո­րում Թուր­քիան ան­մի­ջա­կան և ա­ռա­վել լայն ընդ­գր­կում կու­նե­նա, քան մինչև այժմ: Կաս­կա­ծից դուրս է, որ Հա­յաս­տանն իր նկատ­մամբ լայ­նա­մասշ­տաբ ագ­րե­սիա­յի դեպ­քում, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, օգ­նու­թյան խնդ­րան­քով կդի­մի Ռու­սաս­տա­նին ու ՀԱՊԿ-ին, և վեր­ջին­ներս չու­զե­նա­լով հան­դերձ, ստիպ­ված կլի­նեն ընդգրկվել Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի դեմ պա­տե­րազ­մում:


Հոկ­տեմ­բե­րի 10-ի ա­սու­լի­սում Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը շատ պար­զո­րոշ ա­սաց, որ ե­թե Ադր­բե­ջա­նի, մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ­նե­րի և Թուր­քիա­յի կազ­մած ռազ­մա­կան դա­շին­քը շա­րու­նա­կի խախ­տել հրա­դա­դա­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը, ա­պա դա ևս հեր­թա­կան ա­պա­ցույ­ցը կլի­նի նրա, որ այս տա­րա­ծաշր­ջա­նում ոչ թե ղա­րա­բա­ղա-ադր­բե­ջա­նա­կան պայ­քար է, ոչ թե Ար­ցա­խի ժո­ղովր­դի և նաև ինչ-որ տեղ Ադր­բե­ջա­նի ժո­ղովր­դի ա­պա­գա­յի խն­դիրն է, այլ այժմ կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետևում թաքն­ված են շատ ա­վե­լի ծանր ու մարդ­կու­թյա­նը վտանգ սպառ­նա­ցող ծրագ­րեր:


Միան­գա­մայն ճիշտ է ԱՀ նա­խա­գա­հի հի­շյալ դի­տար­կու­մը կամ հետևու­թյու­նը: Դա հենց այն է, ին­չի մա­սին վերևում նշե­ցինք ` Թուր­քիա­յի և Ռու­սաս­տա­նի միջև պա­տե­րազ­մը, ո­րի նպա­տա­կը Ռու­սաս­տա­նը հյու­ծե­լը, ջլա­տե­լը, ար­նա­քամ ա­նելն է, ՌԴ-ում սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի կտ­րուկ և էա­կան վա­տա­ցու­մը, դրա, ինչ­պես նաև ռուս զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի շր­ջա­նում մե­ծա­թիվ զո­հե­րի հետևան­քով Ռու­սաս­տա­նում դժ­գո­հու­թյան, զայ­րույ­թի այն­պի­սի մեծ պոռ­թկ­ման, ըմ­բոս­տու­թյան հաս­նե­լը, որ Պու­տինն ու նրա վար­չա­խում­բը տա­պալ­վեն (նվա­զա­գույն նպա­տակ) և Ռու­սաս­տա­նի հար­ցե­րը հիմ­նո­վին լուծ­վեն (ա­ռա­վե­լա­գույն նպա­տակ):
Կաս­կա­ծից դուրս է նաև այն, որ Ռու­սաս­տա­նում 5-րդ շա­րա­սյուն հա­մար­վող ընդ­դի­մու­թյունն իր հա­մար այս­պի­սի հրա­շա­լի ա­ռիթ ու հնա­րա­վո­րու­թյուն ստա­նա­լով, ամ­բողջ կա­րո­ղու­թյամբ ոտ­քի կել­նի, բնակ­չու­թյան լայն զանգ­ված­նե­րի ըմ­բոս­տու­թյունն օգ­տա­գոր­ծե­լով, կփոր­ձի հե­ղաշր­ջում ի­րա­կա­նաց­նել: Եվ ոչ միայն ընդ­դի­մու­թյու­նը… Նույն նպա­տա­կին կձգ­տեն նաև Ռու­սաս­տա­նում ապ­րող ադր­բե­ջա­նա­կան 1,5-2 մի­լիո­նա­նոց հա­մայն­քի քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան, հոգևոր ղե­կա­վար­նե­րը, իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ ըմ­բոս­տու­թյան և հե­ղաշ­րջ­ման ի­րա­կա­նաց­ման մեջ կներգ­րա­վեն նաև Ռու­սաս­տա­նի բազ­մա­մի­լիո­նա­նոց մու­սուլ­մա­նա­կան հա­մայն­քի թե­կուզ մի մա­սը: Ա­հա թե ին­չու է Ռու­սաս­տանն ա­մեն կերպ խու­սա­փում Թուր­քիա­յի հետ պա­տե­րազ­մից ու փոր­ձում է հաս­նել Ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կամ քա­ղա­քա­կան լուծ­մա­նը:


Աշ­խար­հի գրավ­ման ճա­նա­պար­հին Թուր­քիա­յի, Ադր­բե­ջա­նի, նրանց ու ներ­կա­յիս պա­տե­րազ­մի հետևում կանգ­նած ջհու­դա­մա­սո­նա­կան, գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի հա­մար հիմ­նա­կան թի­րա­խը Ռու­սաս­տանն է, և ե­թե Ռու­սաս­տա­նի հար­ցե­րը լու­ծե­ցին, Չի­նաս­տա­նի և Ի­րա­նի հար­ցե­րը հա­մա­րեք լուծ­ված:
Ին­չո՞ւ են նշ­ված պե­տու­թյուն­նե­րը և ու­ժե­րը հնա­րա­վոր հա­մա­րում ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մում ի­րենց վե­րոն­շյալ նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը: Նրանք հաշ­վար­կել են, որ Ռու­սաս­տա­նը Սի­րիա­յում վա­րած պա­տե­րազ­մի ար­դյուն­քում ո­րոշ չա­փով թու­լա­ցել է` ու­նե­ցել է ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի, զենք-զի­նամ­թեր­քի, ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի կո­րուստ­ներ, ինչ­պես նաև կո­րուստ­ներ սպա­նե­րի և զին­վոր­նե­րի շր­ջա­նում: Դրա­նից հե­տո ֆի­նան­սա­կան ու տն­տե­սա­կան ա­ռում­նե­րով մե­ծա­պես տու­ժել ու շա­րու­նա­կում է տու­ժել նաև կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի հետևան­քով: Եվ, ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում ե­թե ռուս-թուր­քա­կան պա­տե­րազմ բռնկ­վի, ա­պա, ըստ նրանց, պա­տե­րազ­մի հա­մար հար­կադ­րա­բար ահ­ռե­լի ծախ­սեր կա­տա­րող Ռու­սաս­տա­նի բյու­ջեն չի դի­մա­նա, կպայ­թի, իսկ զին­ված ու­ժե­րի մարդ­կա­յին կո­րուստ­նե­րը` շա­տու­շատ ա­վե­լին, քան Սի­րիա­կան պա­տե­րազ­մի դեպ­քում, Ռու­սաս­տա­նի բնակ­չու­թյան լայն զանգ­ված­նե­րին ոտ­քի կհա­նեն իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ, ու հե­ղաշր­ջու­մը կդառ­նա ի­րա­կա­նու­թյուն:


Վե­րոն­շյա­լի ա­ռու­մով վտանգն, ի­րոք, բա­վա­կա­նին մեծ է: Հարկ է նկա­տի ու­նե­նալ, որ ինչ­պես աշ­խար­հի ցան­կա­ցած երկ­րի, Ռու­սաս­տա­նի բնա­կիչ­նե­րից էլ ոչ բո­լորն են հայ­րե­նա­սեր, ոչ բո­լո­րը գի­տեն, թե Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տա­նը, Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ի­րեն­ցից ինչ են ներ­կա­յաց­նում, «պան­թյուր­քիզմ», «պա­նիս­լա­միզմ» «աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյուն» հաս­կա­ցու­թյուն­ներն ինչ են նշա­նա­կում: Բա­վա­կան է նրանց գր­պա­նին կամ ստա­մոք­սին լր­ջո­րեն կպ­չել, ու նրանք իշ­խա­նու­թյուն­նե­րի դեմ ոտ­քի կել­նեն, ա­ռա­վել ևս, որ նշ­վա­ծին կգու­մար­վի նաև զո­հե­րի խն­դի­րը, կա­սեն` Պու­տինն ին­չո՞ւ հա­յե­րի հա­մար տա­րավ, մեր որ­դի­նե­րի, եղ­բայր­նե­րի, հայ­րե­րի գլու­խը կե­րավ:
Մյու­սը, որ Թուր­քիան ու նրա հետևում կանգ­նած ու­ժե­րը հաշ­վար­կել են, այն է, որ Ռու­սաս­տա­նը ոչ մի դեպ­քում չի կա­րող մի­ջու­կա­յին հար­ված հասց­նել Թուր­քիա­յին` գի­տակ­ցե­լով, որ դրա­նից հե­տո ստա­նա­լու է ՆԱ­ՏՕ-ի մի­ջու­կա­յին պա­տաս­խա­նը: Հետևա­բար պա­տե­րազ­մը եր­կուս­տեք մղ­վե­լու է սո­վո­րա­կան սպա­ռա­զի­նու­թյամբ, իսկ այդ ա­ռու­մով Թուր­քիան թեև ոչ Ռու­սաս­տա­նին հա­մար­ժեք, բայց նույն­պես լավ է զին­ված` ու­նի ժա­մա­նա­կա­կից և ար­դյու­նա­վետ հար­վա­ծա­յին ԱԹՍ-ներ, հա­մա­զար­կա­յին կրա­կի ռեակ­տիվ հա­մա­կար­գեր, հրե­տա­նի, տան­կեր, ա­վիա­ցիա, մեծ հե­ռա­հա­րու­թյան (200 կմ) SOM թևա­վոր հր­թիռ­ներ և այլն: Բա­ցի ժա­մա­նա­կա­կից զեն­քեր և ռազ­մա­կան տեխ­նի­կա ու­նե­նա­լուց, Թուր­քիան զին­վոր­նե­րի ու սպա­նե­րի թվա­կազ­մով ՆԱ­ՏՕ-ում 2-րդ բա­նակն ու­նի, այդ ա­ռու­մով Թուր­քիա­յի բա­նակն աշ­խար­հի բա­նակ­նե­րի 1-ին հն­գյա­կում Է:


Ե­թե Սի­րիա­յում Թուր­քիա­յի և Արևմուտ­քի ա­ջակ­ցու­թյունն ու­նե­ցող ԻՊ-ի դեմ Ռու­սաս­տա­նի զին­ված ու­ժե­րի պայ­քարն այդ­քան եր­կա­րատև ու դժ­վա­րին ե­ղավ, ա­պա պարզ է, որ թուր­քա­կան բա­նա­կի դեմ պա­տե­րազմն ա­վե­լի դժ­վա­րին է լի­նե­լու, խլե­լու է ա­վե­լի մե­ծա­թիվ զո­հեր, պատ­ճա­ռե­լու է ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ, պա­հան­ջե­լու է ա­վե­լի մեծ ֆի­նան­սա­կան ծախ­սեր:
Ընդ­հան­րա­պես, պա­տե­րազ­մի յու­րա­քան­չյուր օ­րը պա­տե­րազ­մող կող­մե­րից պա­հան­ջում և այս դեպ­քում էլ կպա­հան­ջի ահ­ռե­լի ծախ­սեր, կպատ­ճա­ռի մեծ կո­րուստ­ներ, ե­թե նրանք տվյալ օր­վա ըն­թաց­քում չու­նե­նան ինք­նա­թի­ռի, տան­կի և ռազ­մա­կան այլ տեխ­նի­կա­յի նույ­նիսկ մեկ կո­րուստ: Ար­ձակ­վող հր­թիռ­նե­րի, ար­կե­րի, փամ­փուշտ­նե­րի, զին­վոր­նե­րի և ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի շար­ժի հա­մար ծախս­վող վա­ռե­լի­քի և մյուս անհ­րա­ժեշ­տու­թյուն­նե­րի գու­մարն ար­դեն իսկ շատ մեծ կլի­նի: Ա­հա հենց այս ա­մենն է, որ հաշ­վար­կել են նրանք:

(շա­րու­նա­կե­լի)


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 9614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ