ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Էմանուել Մակրոն. Ես ասում են Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան կկատարի իր դերը

Էմանուել Մակրոն. Ես ասում են Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան կկատարի իր դերը
01.10.2020 | 09:58

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 30-ին հայտարարել է, որ անհանգստացած է Թուրքիայի «մարտաշունչ հայտարարություններով»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել «օգնել» Ադրբեջանին հանել Լեռնային Ղարաբաղի «օկուպացիան»: AFP-ը տեղեկացնում է, որ Ռիգայում, Լատվիայի նախագահ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում Մակրոնն ասել է. «Ես ի գիտություն եմ ընդունել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները, որ, իմ կարծիքով, չմտածված ու վտանգավոր են: Ֆրանսիան չափազանց մտահոգված է մարտաշունչ հայտարարություններով, որ Թուրքիան անում է վերջին ժամերին՝ ըստ էության ազատելով Ադրբեջանին կասկածներից, որ կոչվում են Լեռնային Ղարաբաղի հետ նվաճում: Մենք դրա հետ չենք հաշտվի»: «Ես ասում են Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան կկատարի իր դերը»՝ հավելել է Ֆրանսիայի նախագահը: Նա նաև տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարող է հեռախոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հոկտեմբերի 1-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Իրավիճակը կքննարկվի նաև Եվրախորհրդի նիստում (հոկտեմբերի 1-2-ը, Բրյուսելում):


Սեպտեմբերի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել վերջ դնել «Լեռնային Ղարաբաղի օկուպացիային» և պատրաստակամություն էր հայտնել օգնել Ադրբեջանին քաղաքական ու ռազմական առումով: Նա մեղադրել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ 30 տարի չեն կարողանում հարցը լուծել: Համանման հայտարարություն էր արել և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ Անկարան լիովին աջակցում է Բաքվին «հարազատ հողերի» պաշտպանության մեջ:
Երևանը հայտարարում է, որ թուրքական ուժերը արդեն հիմա ռազմական աջակցություն են ցույց տալիս Ադրբեջանի բանակին Эхо Москвы ռադիոկայանին հարցազրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայից տարածաշրջան է բերում զինվորականների: Ադրբեջանն ու Թուրքիան պաշտոնապես չեն հաստատել թուրքական ուժերի մասնակցությունը ռազմական գործողություններին, որ վերսկսվել են Լեռնային Ղարաբաղում անցյալ կիրակի: Սա ամենալուրջ լարումն է տարածաշրջանում վերջին տարիներին: Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ արեց «անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները» Լեռնային Ղարաբաղում:
RFI


Հ.Գ. Ռուսական լրատվամիջոցներին հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ Հայաստանը չի քննարկում Արցախում ռուս խաղաղապահնեի տեղակայումը, ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելը այս պահին, և՝ իամստչի տեսնում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպման: Սա նոր իրավիճակ է, որ նաև նոր հարթության մեջ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը՝ վերացնելով Ռուսաստանի գերակայությունը: Հիմա արդեն թող ԱՄՆ-ը և Ֆրանսիան պատասխանեն, թե ինչ են անում իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հարձակումը Արցախի վրա նաև Մինսկի խմբի համանախագահների ընդհանրական պարտությունն է, որ նրանք պարտավոր են հաղթանակի վերածել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8133

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ