ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Իրա­վի­ճա­կա­յին Հա­յաս­տան

Իրա­վի­ճա­կա­յին Հա­յաս­տան
26.06.2020 | 00:11

2020-ի հու­նի­սի 22-ը հա­յոց 2018-ի հե­ղա­փո­խու­թյան ա­մե­նա­հե­ղա­փո­խա­կան օրն էր, Բաղ­րա­մյան 19-ը ա­պա­ցու­ցեց, որ Հա­յաս­տա­նում գոր­ծում է հե­ղա­փո­խա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյան օ­րեն­քը, և դա է մեր Հիմ­նա­կան օ­րեն­քը: Հե­տայ­սու: Չմտ­նե­լով ի­րա­վա­կան ման­րա­մաս­նե­րի մեջ, որ­տեղ ի­րա­վա­բան­նե­րը ա­ռաջ­նորդ­վում են քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից, ար­ձա­նագ­րենք՝ ինչ կա­տար­վեց հու­նի­սի 22-ին ու ինչ հետևանք­ներ է ու­նե­նա­լու Հա­յաս­տա­նի հա­մար:


1. ԵԽ գլ­խա­վոր քար­տու­ղար Մա­րիա Պեյ­չի­նո­վիչ Բու­րի­չը կոչ էր ա­րել ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րին սահ­մա­նադ­րա­կան ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լիս ա­ռաջ­նորդ­վել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի հանձ­նա­րա­րա­կան­նե­րով և 2015-ի Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված­նե­րի մեղմ կի­րարկ­ման մի­ջո­ցով, Եվ­րո­պա­յի խոր­հր­դի չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը ճա­նա­չում է ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ցան­կու­թյան օ­րի­նա­կա­նու­թյու­նը` ա­պա­հո­վել, որ ՍԴ կազ­մը ող­ջա­միտ ժամ­կե­տում հա­մա­պա­տաս­խա­նի ներ­կա Սահ­մա­նադ­րու­թյան դրույթ­նե­րին, որ ե­րաշ­խա­վո­րում են դա­տա­րա­նի ան­կա­խու­թյան բարձր չա­փա­նիշ­ներ և ՍԴ դա­տա­վոր­նե­րի հա­վա­սար կար­գա­վի­ճակ։ Հանձ­նա­ժո­ղո­վը կար­ծում է, որ 2015 թ. սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ըն­դուն­ման և վերջ­նա­կան կի­րարկ­ման ժա­մա­նա­կը ան­սո­վոր եր­կար է և կհե­տաձ­գի դրա­կան ար­դյունք­նե­րի ստա­ցու­մը՝ ՍԴ ան­կա­խու­թյան վե­րա­բե­րյալ։ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վը կար­ծում է, որ ՍԴ կազ­մի նո­րաց­ման հա­մար պետք է նա­խա­տե­սել ան­ցու­մա­յին ժա­մա­նա­կաշր­ջան և աս­տի­ճա­նա­բար փո­խել դա­տա­րա­նի կազ­մը՝ այդ ինս­տի­տու­տի ան­կա­խու­թյու­նը վտան­գող կտ­րուկ և ան­հա­պաղ փո­փո­խու­թյուն­նե­րից խու­սա­փե­լով: Աս­տի­ճա­նա­կան փո­փո­խու­թյան սկզ­բուն­քը հարկ է կի­րա­ռել նաև ՍԴ նա­խա­գա­հի դեպ­քում։ Աժ-ն ա­րեց հա­կա­ռա­կը՝ մի քա­նի ժա­մում փո­խե­լով նաև ԱԺ Կա­նո­նա­կարգ սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քը, և Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­ներն այ­սօր­վա­նից ու­ժի մեջ են:


2. ԱԺ-ն Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի կար­ծի­քից վերց­րեց այն դրույթ­նե­րը, որ հա­մադր­վում են իր նպա­տակ­նե­րին, ան­տե­սեց մյուս­նե­րը՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի տե­սա­կե­տը իմ­պե­րա­տիվ չէ, այլ խոր­հր­դատ­վա­կան: Չկա ո­չինչ քրեա­կան, կա մի­ջազ­գա­յին կա­ռույ­ցի տե­սա­կե­տի ան­տես­ման փաստ, որ ՀՀ մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյա­նը բնավ չի նպաս­տում: Հա­մե­նայն դեպս՝ հա­ջորդ ան­գամ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղով դի­մե­լը դարձ­նում է խնդ­րա­հա­րույց: Թե­պետ Վե­նե­տի­կում հաս­կա­նում են Հա­յաս­տա­նում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի բուն պատ­ճառ­նե­րը:


3. Իսկ բուն պատ­ճա­ռը ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյանն է, ա­վե­լի ճիշտ՝ փաս­տը, որ ՍԴ-ն վա­րույթ է ըն­դու­նել երկ­րորդ նա­խա­գահ, սահ­մա­նադ­րա­կան կար­գը տա­պա­լե­լու և ա­ռանձ­նա­պես խո­շոր չա­փե­րով կա­շառք ստա­նա­լու մեջ մե­ղադր­վող Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ՍԴ դի­մու­մը, և 300.1 հոդ­վա­ծի՝ Սահ­մա­նադ­րու­թյա­նը հա­մա­պա­տաս­խա­նու­թյան հար­ցի քն­նու­թյու­նը կսկ­սի հու­լի­սի 7-ին: Դա­տա­րա­նի գոր­ծող կազ­մով են­թադ­րե­լի է ՍԴ վճի­ռը, ո­րը և կան­խեց ԱԺ-ն՝ ըն­դու­նե­լով «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րի օ­րի­նա­գի­ծը, ո­րով դա­դա­րեց­վում են 12 տա­րուց ա­վե­լի պաշ­տո­նա­վա­րած ՍԴ դա­տա­վոր­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը, և թա­փուր տե­ղե­րը լրաց­նե­լուց հե­տո կազ­մա­կերպ­վե­լու է դա­տա­վոր­նե­րի կող­մից ՍԴ նա­խա­գա­հի ընտ­րու­թյուն: Կդա­դա­րեց­վի ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նի պաշ­տո­նա­վա­րու­մը: Ե­րեկ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի փաս­տա­բան­նե­րը ՍԴ-ից հետ վերց­րին ի­րենց դի­մու­մը, ո­րը նոր ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում ԼՀԿ-ի հա­մար: ԱԺ-ն գնաց ի­րա­վի­ճա­կա­յին լուծ­ման, կո­րո­նա­վա­րա­կի տա­րած­ման ու հա­տուկ դրու­թյան պայ­ման­նե­րում անհ­նար հա­մա­րե­լով Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հան­րաք­վեն: Սխալ է ա­սել՝ գնաց ԱԺ-ն, ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն ի­րենց գոր­ծըն­թա­ցից խե­լամ­տո­րեն դուրս դրե­ցին՝ խու­սա­նա­վե­լով պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ու բոյ­կո­տե­լով նիս­տե­րը: Նրանք գե­րա­դա­սե­ցին ստո­րագ­րա­հա­վա­քով ՍԴ դի­մե­լու տար­բե­րա­կը, բայց տար­բեր ժամ­կետ­նե­րում, ո­րով տա­րան­ջատ­վե­ցին. ԲՀԿ-ն ի­րեն ո­րա­կեց ընդ­դի­մու­թյուն, ԼՀԿ-ն՝ պե­տա­կա­նա­մետ:

Չհարց­նեք՝ ե­թե հար­ցը կա­րող էր ԱԺ-ն լու­ծել, ին­չի հա­մար էր հան­րաք­վեն, հա­նուն ո­րի մարտ-ապ­րի­լին ան­տես­վեց կո­րո­նա­վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյու­նը, չար­վե­ցին անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նա­կան քայ­լե­րը, չա­փա­զանց ուշ և մաս­նա­կի հաս­տատ­վեց կա­րան­տին, ո­րի հետևանք­նե­րը այ­սօր­վա թվերն են՝ ա­ռող­ջա­պա­հա­կան ու տն­տե­սա­կան: Ամ­բողջ շա­բաթ լրատ­վա­մի­ջոց­նե­րը քն­նար­կում են՝ կա­տար­վա­ծը օ­րի­նա­կա՞ն էր, թե՞ սահ­մա­նադ­րա­կան հե­ղաշր­ջում: Գե­րակշ­ռում են հե­ղաշ­րջ­ման փաս­տարկ­նե­րը: Այդ­պե՞ս է ի­րա­կա­նում: Ո­րո՞նք են իշ­խա­նու­թյան սխալ­նե­րը:


1. «Օ­րենք» հաս­կա­ցու­թյան ար­ժեզր­կու­մը գլ­խա­վոր մե­ղադ­րանքն է, որ վե­րա­բե­րում է թե կա­ռա­վա­րու­թյա­նը, թե ԱԺ-ին: Փաս­տա­ցի՝ ցան­կա­ցած օ­րենք և ցան­կա­ցած ո­րո­շում են­թարկ­վում է իշ­խա­նու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյա­նը, գր­վում, փոխ­վում ու փո­փոխ­վում է՝ կոնկ­րետ հարց լու­ծե­լու հա­մար: Դա միայն հու­նի­սի 22-ին չէր, դա վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու հիմ­նա­կան մե­թոդն է: Օ­րեն­քը չի կա­րող վե­րա­բե­րել կոնկ­րետ հար­ցի ու կոնկ­րետ ան­ձի, օ­րեն­քը կար­գա­վո­րում է ի­րա­վա­հա­րա­բե­րու­թյուն­ներ, ոչ թե անձ­նա­յին փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ներ: Սա պե­տու­թյան կան­խա­տե­սե­լիու­թյան և կա­յու­նու­թյան դեմ է, հե­տա­դար­ձով հար­վա­ծում է մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ՀՀ հե­ղի­նա­կու­թյա­նը, նվա­զեց­նում ներդ­րում­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­նը:


2. Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նում ոչ միայն կադ­րերն են թույլ և ի­րենց ա­ռա­ջադր­ված խն­դիր­նե­րի ի­րա­վա­կան լուծ­մանն ան­պատ­րաստ, այլև չու­նեն պե­տու­թյան գլ­խա­վոր ու երկ­րոր­դա­կան խն­դիր­նե­րի տար­բե­րակ­ման ու­նա­կու­թյուն: Պե­տու­թյան կեն­սու­նա­կու­թյան ա­պա­հով­ման խն­դի­րը ստո­րա­դաս­վում է պո­պու­լիզ­մին, ան­հա­վա­սա­րակ­շիռ ու անմ­տած քայ­լեր են ար­վում՝ ա­ռանց հետևան­քե­րի հաշ­վարկ­ման: Ակն­հայտ է ոչ միայն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ան­գոր­ծու­նա­կու­թյու­նը, այլև դա­տա­խա­զա­կան հա­մա­կար­գի: Օ­րե­ցօր ակն­հայտ է դառ­նում, որ գլ­խա­վոր դա­տա­խա­զը իր տե­ղում չէ, պա­տաս­խան չու­նի հար­ցը՝ ին­չու՞ պե­տա­կան մե­ղադ­րող­նե­րի փաս­տարկ­նե­րը դա­տա­րան­նե­րում չեն հա­վա­սա­րակշ­ռում փաս­տա­բան­նե­րի փաս­տարկ­նե­րին: Սա դա­տա­վոր­նե­րի կո­ռում­պաց­վա­ծու­թյան, «շնա­բա­րո» լի­նե­լու խն­դի­րը չէ, օ­բյեկ­տիվ փաստ է՝ տա­րիու­կես Ռո­բերտ Քո­չա­րյա­նի փաս­տա­բան­նե­րը մատ­նե­րի վրա խա­ղաց­նում են դա­տա­րա­նը, հաս­նում ի­րենց ցան­կա­ցած ար­դյուն­քին՝ միան­գա­մայն ի­րա­վա­կան դաշ­տում: Մե­ղադ­րող կող­մը չի կա­րո­ղա­նում դա­տաքն­նու­թյու­նը դուրս բե­րել տե­ղապ­տույ­տից, մինչ­դեռ վար­չա­պե­տը մեկ տա­րի ա­ռաջ էր հայ­տա­րա­րում՝ մար­տի 1-ը բա­ցա­հայտ­ված է:


3. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ան­վերջ խո­սում է, բայց նրա խոս­քը չու­նի բո­վան­դա­կու­թյուն: Նրա կա­ռա­վա­րու­թյու­նում պատ­կե­րա­ցում չու­նեն ՔԱ­ՐՈԶ­ՉՈՒ­ԹՅԱՆ և ԼՐԱՏ­ՎՈՒ­ԹՅԱՆ տար­բե­րու­թյան մա­սին: Իշ­խա­նու­թյան 2 տա­րում Նի­կոլ Փա­շի­նյա­նը չա­րեց Ո­ՉԻՆՉ, որ ՀՀ-ն իբրև պե­տու­թյուն մի­ջազ­գա­յին աս­պա­րե­զում ձեռք բե­րի դաշ­նա­կից­ներ: Ո­ՉԻՆՉ չար­վեց՝ երկ­րի ներ­սում վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյու­նը հաս­կա­նա­լի դարձ­նե­լու ու ար­դա­րաց­նե­լու, քա­ղա­քա­կան դաշ­տում կողմ­նա­կից­ներ ու­նե­նա­լու հա­մար: ՊՐԻ­ՄԻ­ՏԻ­ՎԻԶՄ էր ժո­ղովր­դին դաշ­նա­կից հայ­տա­րա­րե­լը, քն­նա­դա­տող­նե­րին՝ թշ­նա­մի, որ ու­զում են նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձը: ՊՐԻ­ՄԻ­ՏԻ­ՎԻԶՄ է նախ­կին­նե­րի վե­րա­դար­ձի վա­խի վրա քա­ղա­քա­կա­նու­թյուն կա­ռու­ցե­լը: Դա ոչ միայն ու­ժե­ղաց­նում է նախ­կին­նե­րին, այլև ակն­հայտ է դարձ­նում, որ գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը չու­նի սե­փա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն, սե­փա­կան ի­դեալ, սե­փա­կան պատ­կե­րա­ցում­ներ և հար­կադ­րա­բար դի­մում է ան­հո­դա­բաշխ բա­ռա­հոս­քի:


Ին­չու՞ է իշ­խա­նու­թյու­նը դեռ մնում իշ­խա­նու­թյուն: Օր­վա հար­ցը սա է: Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեմ գոր­ծող ներ­քին ու ար­տա­քին ու­ժե­րը հար­ցը կձևա­կեր­պեին այլ կերպ՝ ինչ­քա՞ն է Նի­կոլ Փա­շի­նյա­նը ԴԵՌ մնա­լու իշ­խա­նու­թյուն: Ի­րենք էլ կպա­տաս­խա­նեին՝ կարճ, ու կհիմ­նա­վո­րեին, որ ձա­խո­ղել է տն­տե­սու­թյու­նը, կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րը, վար­կա­նի­շը հա­սել է 7 տո­կո­սի, կորց­րել է ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը, ուր որ է՝ քանդ­վե­լու է ՔՊ-ն, և այլն, և այլն: Այդ­պե՞ս է: Ոչ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ի­հար­կե, ձա­խո­ղել ու շա­րու­նա­կում է ձա­խո­ղել տն­տե­սու­թյու­նը, կո­րո­նա­վի­րու­սի դեմ նրա նշա­նա­կած նա­խա­րա­րի ա­մե­նաազ­դե­ցիկ քայ­լը մա­զե­րը խու­զելն է, բայց դա չի նշա­նա­կում, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վար­կա­նիշ է կորց­րել: Կամ՝ այն­քան է կորց­րել, որ հա­տուկ դրու­թյու­նը հան­վեց՝ փո­ղոց­նե­րը լց­վե­լու են նրա հրա­ժա­րա­կա­նը պա­հան­ջող խե­լա­գար­ված ամ­բոխ­նե­րով: Ոչ էլ ար­տա­քին ու­ժե­րին է պետք հի­մա ու այս­տեղ իշ­խա­նա­փո­խու­թյուն: Մոսկ­վա­յին ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում պետք են ե­ղել թույլ և կա­ռա­վա­րե­լի իշ­խա­նու­թյուն­ներ: Կրեմլն ա­մեն ինչ ա­րել է իր նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար՝ քա­ղա­քա­կան, տն­տե­սա­կան, ռազ­մա­կան լծակ­ներն օգ­տա­գոր­ծե­լով: Հի­շեք ռուս-վրա­ցա­կան պա­տե­րազ­մը: Գա­զը իբրև շան­տա­ժի գոր­ծիք օգ­տա­գոր­ծե­լը: Այս ու այն պե­տու­թյա­նը պարտ­քեր նե­րե­լը՝ իր տա­րած­քում ռազ­մա­բա­զա­ներ տե­ղա­կա­յե­լու դի­մաց: Կրեմ­լի հա­մար մեկ է՝ որ պե­տու­թյու­նում ով կլի­նի նա­խա­գահ կամ վար­չա­պետ, կարևո­րը՝ լի­նի կա­ռա­վա­րե­լի ու պաշտ­պա­նի ոչ թե իր պե­տու­թյան, այլ մայր Ռու­սիա­յի շա­հը: Բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նի բախ­տը բե­րում է ոչ միայն այդ պատ­ճա­ռով: Փաս­տա­ցի՝ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը նրան ժա­ռան­գել են քա­ղա­քա­կան ա­նա­պատ, ի­մա՝ ան­գոր­ծու­նակ ու­ժեր: Կու­սակ­ցու­թյուն­նե­րի չկա­յա­ցա­ծու­թյու­նը այ­սօր փր­կօ­ղակ է Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան հա­մար: Երբ տաս­նա­մյակ­ներ երկ­րում գոր­ծել են մարդ-կու­սակ­ցու­թյուն­ներ, որ իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում ե­ղել են կա­րիե­րա­յի ցատ­կա­հար­թակ ու օ­լի­գարխ­նե­րի վա­հան, ընդ­դի­մու­թյան պա­րա­գա­յում կամ կա­տա­րել են իշ­խա­նու­թյան անվ­տան­գու­թյան բար­ձի­կի դեր, կամ մղ­վել են լու­սանցք, ե­թե հա­մար­ձակ­վել են սե­փա­կան դեմք ու դի­մա­գիծ ու­նե­նալ, բա­ցա­ռե­լով ընտ­րու­թյուն­նե­րում 2-3 տո­կո­սից ա­վե­լին ստա­նա­լը, սա պի­տի լի­ներ պատ­կե­րը: Սա պի­տի լի­ներ պատ­կե­րը, որ 2018-ին ընտ­րո­ղը կամ մնար տա­նը, կամ գնար ու ձայն տար Նի­կո­լին: Ու հի­մա նրանք, որ շո­ղիքն ի բե­րան ա­նար­գան­քի սյու­նին են գա­մում ՀՀ նա­խա­գա­հին, ի­րենց չե՞ն հարց­նում՝ մե­ղա­վո­րը Ար­մեն Սարգ­սյա՞նն է, թե՞ Սերժ Սարգ­սյա­նը, որ 2015-ին Սահ­մա­նադ­րու­թյուն փո­խեց, որ ին­քը դառ­նա վար­չա­պետ, իսկ նա­խա­գա­հը լի­նի հար­սա­նի­քի գե­նե­րալ: Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­հե­ղի­նակ Հրայր Թով­մա­սյա­նի՞ն, թե՞ Ար­մեն Սարգ­սյա­նին մե­ղադ­րել, որ ԱԺ նա­խա­գա­հը իր ստո­րագ­րու­թյամբ կա­րող է հաղ­թա­հա­րել նա­խա­գա­հի չս­տո­րագ­րած ցան­կա­ցած օ­րեն­քի վե­տոն՝ ՍԴ ու­ղար­կե­լու ու չու­ղար­կե­լու պա­րա­գա­յում: Ի­րա­վա­կան նոն­սեն­սի հե­ղի­նա­կը ո՞վ է: Նի­կոլ Փա­շի­նյա՞­նը, որ կոնկ­րետ խն­դիր է լու­ծում՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին պա­հել դա­տա­վա­րու­թյան մեջ, թե՞ ի­րենց իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու, նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րին ան­խու­սա­փե­լի հա­ջոր­դող հե­տընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը ի­րա­վա­կա­նո­րեն կան­խե­լու, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի իշ­խա­նու­թյուն վե­րա­դար­ձի ճա­նա­պար­հը փա­կե­լու մտադ­րու­թյուն ու­նե­ցող Սերժ Սարգ­սյա­նը: Իսկ ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի, ՀՅԴ-ի, հնաբ­նակ­նե­րի ու նո­րա­հայտ­նե­րի խա­ղե­րը պտտ­վում են նույն շր­ջագ­ծում՝ պա­հել ի­րենց ու ու­րիշ­նե­րի ու­նե­ցա­ծը: Սա քա­ղա­քա­կա­նու­թյան վերջն է, Ֆու­կու­յա­մա պետք չէ լի­նել՝ հաս­կա­նա­լու, որ այս ի­րա­վի­ճա­կը չի կա­րող հա­վի­տե­նա­կան լի­նել: Ա­ռա­վել ևս, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան ԱՆ­ՆԵ­ՐԵ­ԼԻ ՍԽԱ­ԼԸ ժո­ղովր­դին քա­ղա­քա­կա­նու­թյու­նից դուրս դնելն էր՝ նրան ընտ­րած­նե­րը կորց­րել են իշ­խա­նու­թյան հետ յու­րա­յին լի­նե­լու զգա­ցո­ղու­թյու­նը, ի­րենց ընտ­րյալն ի­րենց մե­նակ է թո­ղել օր­վա հաց աշ­խա­տե­լու, կյան­քի ու մահ­վան դեմ հան­դի­ման, գոր­ծով ա­պա­ցու­ցել է՝ իր ի­մա­ցածն ու կա­րե­ցա­ծը ճառ ա­սելն է, զանգ կա­խող չկա մկ­նե­րի այս ժո­ղո­վում:


Ա­նա­հիտ ԱԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Հար­ցը փակ­վա՞ծ է հու­նի­սի 22-ի հե­ղա­փո­խա­կան ո­րո­շում­նե­րով: ՍԴ պաշ­տո­նազ­րկ­ված դա­տա­վոր­նե­րը հայ­տա­րա­րել են, որ ՄԻԵԴ են հաս­նե­լու ու հաղ­թե­լու են: Ու՞մ: Պարտ­վե­լու ենք բո­լորս, ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կի ի­րա­վի­ճա­կա­յին պե­տու­թյուն պա­հել Հա­յաս­տա­նը, ո­րի հետևան­քով հա­ջորդ վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը վե­րաց­նե­լու են, ի­րենց կար­ծի­քով, նա­խորդ­նե­րի «սխալ­նե­րը»: Եվ է­լի գտն­վե­լու են մար­դիկ, որ զգա­յա­կան ե­լույթ­ներ են ու­նե­նա­լու ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻ մա­սին, որ, իբր, ի­րենցն է ու ոչ մե­կին չեն տա: Կա­րու­սե­լից ի­ջեք, պա­րո­նայք, հո­սանքն ան­ջատ­ված է: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 8286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ