Դու` ցնորք իմ, երկնագու՜յն իմ երազ,
Թևածում ես, օդում պտույտ տալիս,
Ես` երկրային մի կին սովորական,
Ինչու՞ ես անտեսում, մոտ չես գալիս...
Փաթաթվել եմ, ահա, ծածկոցով տաք,
Մրսում եմ, աշունն է մոտ գալիս,
Անձրևի կաթոց է պատուհանիս տակ`
Ջութակն է ասես հեծկլտում, լալիս:
Կուչ եկած բազմոցին, միայնակ,
Օրերն եմ հիշում շարան-շարան,
Օրեր` արևոտ, օրեր` անձրևոտ,
Որոնք երազս անդարձ տարան...
Ասում են` աշնանը չի լինում կայծակ,
Երկի՞նքը որոշեց ինձ փորձել,
Շանթահար եղած` երազս ցնդեց,
Դանդա՜ղ մինչ երկինք տարածվեց...
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ