-
05.12.2014|
01:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապես հայտարարվել էր աշխատանքային, մեկնումի նախօրեին այցին տրվեց պետական կարգավիճակ, և դեկտեմբերի 1-ին նա այցը սկսեց Թուրքիայի պետության հիմնադիր Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց ու հավերժական բարեկամության մասին գրառումից՝ պատվավոր հյուրերի մատյանում:
-
05.12.2014|
00:55
Տարածաշրջանային զարգացումները կրկին ձնագնդի թափ են հավաքում: Իրավիճակը գնալով բարդանում է, քարկապի վերածվում թե տնտեսական, թե քաղաքական առումներով` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները դարձնելով գրեթե անշրջելի, ուր մեկընդմիշտ բաց թողնված ջինը ոչ միայն չի ցանկանում հետ` շիշը մտնել, այլև ամեն վայրկյան նոր կոնֆիգուրացիաներով տագնապի է վերածվում արդեն ողջ աշխարհի և նրա վաղվա օրվա համար:
-
05.12.2014|
00:06
Կրեմլի Գեորգիևյան դահլիճում դեկտեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 1100 հրավիրյալների՝ Դաշնային ժողովի և Պետդումայի պատգամավորների, կառավարության, Սահմանադրական ու Գերագույն դատարանի անդամների, նահանգապետերի, դաշնության սուբյեկտների օրենսդիր ղեկավարների, հոգևորականների, հանրային խորհուրդների ու հասարակական գործիչների, ներկայությամբ Դաշնային ժողովին ուղղեց իր ամենամյա զեկույցը:
-
05.12.2014|
00:05
Առանց կեղծ համեստության նկատենք, որ մեր թերթը կանոնավորապես և Հայաստանում առաջիններից մեկն է, որ անդրադարձել է էներգետիկայի ասպարեզի գիտական նոր հետազոտություններին՝ սկսած «թերթաքարային հեղափոխությունից» վերջացրած «կանաչ ավտոմեքենաներով», «սառած գազից» մինչև «ջրածնային շարժիչներ»։
-
02.12.2014|
00:25
Օրերս Հոնկոնգի (Սյանգանի) «հովանոցային հեղափոխության» ամերիկամետ մասնակիցները, ավելի ճիշտ նրանք, որ դեռ մնացել են երբեմնի բազմահազարանոց ամբոխից, փորձեցին գրոհել քաղաքապետարանի շենքը։
-
02.12.2014|
00:10
Շանհայի` սկսած փոքր և վերջացրած ոչ մեծ քաղաքներ հիշեցնող, փաստորեն, բոլոր բնակելի համակառույցներում պարտադիր կարգով կան մանկական խաղահրապարակներ` ատրակցիոններով ու վարժասարքերով, հատուկ կահավորված խաղասենյակներ, բարեկարգ բակեր։
-
02.12.2014|
00:10
«Հույս մի ունեցեք, թե ծովը մի օր կհանդարտվի։ Սովորեք լողալ ուժեղ քամու ժամանակ»՝ ասել է Արիստոտել Օնասիսը։ Ի վերջո, մեզնից յուրաքանչյուրն էլ այդ եզրահանգմանը կարող էր ինքնուրույն հասնել՝ նույնիսկ եթե ծով կյանքում չի տեսել:
-
02.12.2014|
00:08
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի սկսած իմպիչմենտի գործընթացը կարելի է համարել հայաստանյան ընդդիմադիր դաշտի «Մանիֆեստը», որի էջերը մնացին դատարկ: «Դատարկ» մնացած իմպիչմենտի ձևաչափն ուղղակի «թուղթ ու գրի» ուժ ձեռք բերեց ընդդիմադիր, այլընտրանքային ու այլ համարվածների քաղաքական ապագայի համար:
-
28.11.2014|
01:31
Երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով մեկնելու է Անկարա՝ մասնակցելու բարձրագույն մակարդակով համագործակցության խորհրդի 5-րդ նիստին: Թուրքական թերթերի կանխատեսումներով՝ դեկտեմբերի 1-ին քննարկումների օրակարգում գերակշռելու են տնտեսական հարցերը:
-
28.11.2014|
01:29
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հայտարարել է, թե ընդունում է ոչիշխանական եռյակի առաջարկը՝ համամասնական ընտրակարգի անցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցերը քննարկելու վերաբերյալ: Սա արձագանքն էր եռյակի այն պահանջի, որ իրենց 12 պահանջների շուրջ կառավարության հետ երկխոսությունը պատրաստ են սկսելու ընտրական օրենսգրքի բարեփոխումից հետո: