Հոնդուրասի կառավարությունը երկրում բռնությունների կանխարգելման ծրագրի շրջանակներում հասարակական տրանսպորտի պահպանության հարցում ներգրավել է զինվորականների։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, միջազգային հանրությանը նախազգուշացրել է, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի Իրանը միջուկային զենք ստեղծի։
Իսպանիան այսօր պատրաստվում է ընդունել նոր բյուջե, որը նախատեսում է տնտեսական խիստ միջոցառումներ։ Իսպանական իշխանությունները հույս ունեն, որ այդպիսով կկարողանան խուսափել Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից նոր պարտքեր վերցնելուց։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել միջազգային առաջնորդներին անել ամեն հնարավորը՝ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմի արյունոտ հանցագործությունները դադարեցնելու համար։
Նա նաև հասկացնել է տվել, որ ընտրություններից հետո մտադիր չէ ղեկավարել կառավարությունը։ Այդ մասին Մոնտին հայտնել է Նյու Յորքում, որտեղ ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։