Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Տաղանդավոր քաղաքական աճպարարի «կարապի երգը»

Տաղանդավոր քաղաքական աճպարարի «կարապի երգը»
13.06.2024 | 15:25

Վերջին շրջանում, բազմաթիվ անգամներ նա իրեն բռնեցնում է այն մտքի վրա, որ մտքում իր իսկ հրաժարականի տեքստն է ձևակերպում... ամեն անգամ սարսափում է այդ մտքից;

Երբ ձևակերպի, վերջացնի և մնա միայն այն թղթին հանձնելն ու տեսախցիկների առջև ընթերցելը, այդ միտքը այլևս կդադարի նրան սարսափահար անել, նույնիսկ ընդհակառակը՝ կօգնի պահպանել հավասարակշռությունը ընթերցման «դաժան տեսարանի» ողջ ընթացքում:

Անտարակույս, որպես «հմուտ և ճարպիկ լրագրող», այդ իրադարձությանը նա կտա բացառիկ հանդիսավորություն և կմատուցի որպես իր կերտած «ժողովրդավարության բաստիոնի» մեծագույն ձեռքբերում:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ