«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դու ուրիշ ի՞նչ արժանիք ունես, բացի Նիկոլին հաճոյանալուց

Դու  ուրիշ ի՞նչ արժանիք ունես, բացի Նիկոլին հաճոյանալուց
22.05.2024 | 11:00

Սրբազանին ի միջի այլոց Գալստանյան հիշատակած՝ ախչի Արփի՛ Դավոյան (քեզ չեմ գտնում, որ թեգեմ), խորհրդարանում ունեցածդ՝ սկեսուրի հետ կռիվ հիշեցնող դեմագոգիկ ելույթդ «բանտիկներիս չի», բայց որ էդքան «ճշմարտախոս» ես՝ ուրիշներին ստի մեջ մեղադրելով, դե իմ երկու հարցերին առանց ստելու պատասխանիր:

Առաջին՝ Ոսկեպարի եկեղեցու մոտակա հսկայական հողահատված դեռ Սովետի օրոք՝ 1984-ին, Վլադիմիր Մովսիսյանին հաջողվել էր վերադարձնել Սովետական Հայաստանին (եկեղեցին էլ հետը) և Ադրբեջանական կողմն էլ ստորագրել էր, հիմա էդ հատվածից որքա՞նը և ինչու՞ եք վերադարձնում Ադրբեջանին. եկեղեցին հասկացանք, մնացա՛ծը (եթե անտեղյակ ես, քո էս ելութի դիրեկտիվները տված անձից հարցրու, չպատասխանի՝ քո՛ պրոբլեմն է):

Մյուս հարցս, դու ուրիշ ի՞նչ արժանիք ունես, բացի Նիկոլին հաճոյանալուց, ու թե էդ «արժանիքը» չունենայիր, հիմա ի՞նչ գործի պիտի լինեիր:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ