ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Չկրակե՛լ»… հրաման արձակողը դավաճան է և տեղում կարելի է առանց դատի գնդակահարել

«Չկրակե՛լ»…  հրաման արձակողը դավաճան է և տեղում կարելի է առանց դատի գնդակահարել
01.08.2023 | 18:11

Հայ - թուրքական վերջին տարիների հակամարտությունից այն տպավորությունն եմ ստանում, որ մեզ անընդհատ զսպող ուժեր կան որոնց, ցավոք, ենթարկվում ենք:

Պատերազմի ժամանակ չպայթեցվեցին Ադրբեջան-Թուրքիա նավթամուղը, Սարսանգի ջրամբարը, նույնիսկ դրանց փորձերը չկատարվեցին։ Պատերազմից հետո հայտնի դարձավ, որ ՆՓ-ն արգելել է Շուշիի տակ ազերա-թուրքական դեսանտի խոշոր, մարդաշատ հավաքին խփել:

Երբ նրանք դրանից ոչ շատ առաջ խփել էին Մշակույթի տանը` մեր ոստիկանների ժողովի ժամանակ։

Պատերազմից հետո քանիցս սահմանային միջադեպերի ժամանակ մեր զինվորներին չկրակելու հրահանգ է եղել...

Այո, պարզ է, որ Հայաստանի պարտության, կապիտուլիացիայի և նույնիսկ մասնատման սցենարը ոմանց սրտով է:

Սակայն... ես պարզապես թքած ունեմ ցանկացած հրամանի վրա և նույնը կոչ եմ անում մեր զինվորներին, նաև արցախցի հայրենակիցներին, եթե պիտի կյանքս ու պատիվս հանձնեմ թուրքի ողորմածությանը։

Նման հրաման արձակողը, իմացեք, դավաճան է և տեղում կարելի է առանց դատի գնդակահարել։

Որքան էլ լինի բարձրաստիճան զինվորական կամ պաշտոնյա։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ