Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ավերված կիսապետություն․ ի՞նչ դերակատարում է վերապահվում Հայաստանին. Անդրանիկ Թևանյան

Ավերված կիսապետություն․ ի՞նչ դերակատարում է վերապահվում Հայաստանին. Անդրանիկ Թևանյան
19.09.2022 | 07:33

Հայ ժողովրդի առաջադեմ համարվող հատվածն օրգազմ է ապրում, որ բարձրաստիճան տիկինը Հայաստանը դիտարկում է Ուկրաինայի ու Թայվանի հետ նույն շարքում։ Բայց օրգազմի արանքում արժե հասկանալ, թե ինչն ինչոց է, և որն է մեր գլխի գալիքը։
Արևմուտքի կողմից Ուկրաինան Ռուսաստանի դեմ է օգտագործվում, Թայվանը՝ Չինաստանի։
ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ պատերազմում է մինչև վերջին ուկրաինացին։ Ուկրաինան կրակի մեջ է։ Ուկրաինան կիսապետություն է։


Թայվանն օգտագործվում է Չինաստանի դեմ։ Թայվանը կիսաճանաչված պետություն է՝ կիսապետություն։ Այդ երկիրը հայտնի է նաև իր միասեռ ամուսնությունների պաշտոնական թույլտվությամբ ու գեդոնիստական գաղափարախոսությամբ։
Լինել այս երկրների շարքում, մեր դեպքում նշանակում է լինել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի աչքի փուշը։
Դե, շարունակեք օրգազմ ապրել:

Դիտվել է՝ 6531

Մեկնաբանություններ

  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 14.07.2024