ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ալֆան և օ­մե­գան

Ալֆան և օ­մե­գան
06.03.2020 | 01:54
Հար­գար­ժան լեյ­դիզ էնդ ջեն­թլ­մեն, մե շեն միղ­վար­խար՝ քալ­բա­տո­նո, բա­տո­նո գա­մառ ջո­բա, շե­նի ճի­րի մե: Կարևո­րում եմ ար­տա­քին և ներ­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, երկ­րի կա­յու­նաց­ման և հարևան­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի մար­տահ­րա­վեր­նե­րը, տա­րա­ծաշր­ջա­նա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի, հնա­րա­վոր ռիս­կե­րի կան­խար­գել­ման ճա­նա­պար­հա­յին քար­տե­զագ­րու­թյու­նը և գեո­դե­զիան՝ չան­տե­սե­լով բա­րի կամ­քի, ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան և խա­ղա­ղա­սի­րա­կան այլ հրա­մա­յա­կան­ներ: Մենք ժխ­տում ենք եր­կա­կի ստան­դարտ­նե­րի կի­րա­ռու­մը աշ­խար­հա­կա­լող հա­մա­նա­խա­գահ­նե­րի կող­մից, մեծ եր­կր­նե­րի շա­հե­րի գե­րա­կա­յու­մը ար­դա­րու­թյան և պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան հան­դեպ, միևնույն ժա­մա­նակ ըն­դու­նե­լի ենք հա­մա­րում և՛ ազ­գե­րի ինք­նո­րոշ­ման, և՛ երկ­րի ամ­բող­ջա­կա­նու­թյան պահ­պան­ման մի­ջազ­գա­յին սկզ­բունք­նե­րը և հա­մոզ­ված ենք, որ ոչ ոք ի­րա­վունք չու­նի մի­ջամ­տե­լու այս կամ այն երկ­րի կամ ան­հա­տի և մարմ­նի կյան­քին կամ պե­տա­կան ինք­նիշ­խան կա­ռույ­ցի ներ­քին գոր­ծե­րին։ Հաս­կա­նա­լի՞ է: Կար­ծում եմ՝ նաև պարզ ու թա­փան­ցիկ: Մենք նա­խընտ­րում ենք հա­կա­մար­տու­թյուն­նե­րի լուծ­ման ոչ կո­պիտ և զեն­քի ու­ժով, այլ փա­փուկ ու բա­նակ­ցա­յին, ոչ բիրտ, այլ մեղմ ու թավ­շյա ե­ղա­նակ­նե­րը: Ի­հար­կե, եր­կուս­տեք առ­կա են սպառ­նա­լի մար­տահ­րա­վեր­ներ, սա­կայն մենք պատ­րաստ ենք նույ­նիսկ վե­րե­լակ­նե­րից դուրս, ցան­կա­ցած ձևա­չա­փով, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րե­լու մի գա­վաթ թե­յի շուրջ, թե­կուզ մու­ղա­մի ու­ղեկ­ցու­թյամբ ու շի­քյաս­տիով, կա­րող ենք մեզ թույլ տալ նաև մի փոքր քթ­ներս քա­շե­լու հա­ճույ­քը, քն­նար­կում­ներ անց­կաց­նե­լու ա­ռանց առ­ճա­կատ­ման՝ թե՛ փոխ­զի­ջու­մա­յին, թե՛ ցան­կա­ցած այլ տար­բե­րա­կով, որն ըն­դու­նե­լի կլի­նի հա­կա­մար­տող բո­լո­րի կող­մե­րի հա­մար և նույ­նիսկ մի քա­նի դե­մով, կըն­դուն­վի միա­ձայն։ Հի­մա դրա ժա­մա­նա­կը, ցա­վոք, չու­նեմ, խիստ զբաղ­ված եմ՝ փաս­տա­վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մա­շար են նկա­րա­հա­նում իմ կյան­քի ո­դի­սա­կա­նի մա­սին՝ դժ­վար ման­կու­թյու­նից, ինք­նա­կա­յաց­ման դե­գե­րում­նե­րից մինչև ծանր գա­հա­կա­լու­թյուն՝ փո­ղո­ցա­յին գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ցույ­ցե­րի և բա­խում­նե­րի ընդգրկմամբ, վաղ­վա ան­խոր­տակ տես­լա­կա­նով: Մտ­քերս, որ­պես ա­ֆո­րիզմ­ներ, փակց­վում են պաս­տառ­նե­րի վրա: Դրա հա­մար մեր պե­տա­կան գան­ձա­րա­նը չա­փա­զանց ա­ռա­տա­ձեռն է գտն­վել և մի­ջոց­ներ չի խնա­յում ժո­ղովր­դի բո­լոր խա­վե­րի մեջ իմ գա­ղա­փար­նե­րը և մտ­քե­րը սեր­մա­նե­լու հա­մար: Հա­նուն այդ նվի­րա­կան նպա­տա­կի ի­րա­գործ­ման շռայ­լո­րեն խրա­խուս­վում են նոր ծրագ­րե­րի հե­ղի­նակ­նե­րը՝ ա­ռանց սե­ռա­յին և ազ­գա­յին խտ­րա­կա­նու­թյան, բա­ցա­ռու­թյամբ մեր գա­ղա­փա­րա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րի: Չենք թող­նի, որ ֆի­նան­սա­կան և բա­րո­յա­կան բե­ռը ծան­րա­նա գի­տաս­տեղ­ծա­գոր­ծա­կան նո­րա­գույն մտահ­ղա­ցում­նե­րի հե­ղի­նակ­նե­րի ու­սե­րին: Այդ ա­մենն ար­վում է մեր ժո­ղովր­դի պա­հան­ջով, հա­նուն մեր ժո­ղովր­դի, հա­նուն նրա բա­րե­կե­ցու­թյան և ա­զատ կա­մար­տա­հայտ­ման, ընդ­դեմ կո­ռուպ­ցիոն ջղաձ­գում­նե­րի, որ ժա­ռան­գել ենք նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րից: Ինչևէ:
Նա­խա­պատ­րաստ­վում է նաև ինձ նվիր­ված ցու­ցա­հան­դես՝ գլ­խարկս, կո­շիկ­ներս և ու­սա­պարկս են խնդ­րել, նույ­նիսկ ներք­նա­շո­րեր: Ափ­սոս, ո­րոշ բա­ներ չեն պահ­պան­վել, սուրբ մա­սունք­ներ ու հի­շա­տակ­ներ իմ մար­տա­կան ըն­կեր­նե­րից, բայց ո­չինչ, կա­րե­լի է դրանց նմա­նու­թյամբ թան­գա­րա­նա­յին նմուշ­ներ պատ­րաս­տել: Հա­լալ է կո­ղակ­ցիս: Ա­ռա­ջար­կում է ա­ճուր­դով վա­ճա­ռել այդ հե­ղա­փո­խա­կան մա­սունք­նե­րը և շա­հույ­թը տրա­մադ­րել չքա­վոր ըն­տա­նիք­նե­րին, ար­տերկ­րում ուս­ման մեկ­նող ե­րի­տա­սարդ­նե­րին օգ­նող հիմ­նադ­րա­մին: Նա գլա­դիա­տո­րի հե­րո­սա­կան նվիր­վա­ծու­թյամբ մշ­տա­պես կող­քիս է: Գո­տեպն­դում է, խոր­հուրդ­ներ տա­լիս…
Ճիշտ է, որ կա­նայք հե­ռա­տես են: Իմ հնո­տիքն ու ցն­ցո­տի­քը, ան­գամ կար­կա­տան­նե­րով շալ­վարս ու մայ­կաս՝ Իշ­տո­յա­նի և Պե­լեի նկար­նե­րով ու չի­նա­կան բար­ցով­կա­ներս, ո­րը և է զտ­րեխն մե­րոց հնոց, զորս ի շե­նեն ղշ­լաղ բե­րեց ինձ քա­ղա­քա­մայր, ի պահ էր հանձ­նել պատ­մու­թյա­նը տա­տիս զա­ռա­մյալ սն­դու­կի մեջ: Թող հե­տա­գա սե­րունդ­ներն ի­մա­նան, թե ինչ հե­րո­սա­կան ան­ցյալ են ու­նե­ցել, քա­նի ու քա­նի ան­քուն գի­շեր­ներ են լու­սաց­րել ի­րենց հե­ղա­փո­խա­կան նախ­նիք, ինչ­պի­սի խի­զա­խում­նե­րի մի­ջո­ցով են նվաճ­վել հաղ­թա­նակ­նե­րը։
Ընդ­հան­րա­պես, ես մեծ կարևո­րու­թյուն եմ տա­լիս գա­ղա­փա­րա­կան հնարք­նե­րին, մտա­վար­ժանք­նե­րին ու մա­նի­պու­լյա­ցիա­նե­րին: Ա­ռանց դրանց բազ­մա­զա­նու­թյան շատ դժ­վար կլի­նի մաս­սա­նե­րի հետ տար­վող աշ­խա­տանք­նե­րում հա­ջո­ղու­թյան հաս­նել: Օ­րի­նակ, էն լու­սա­հո­գի Դու­չեն ու­զում էր, որ աշ­խար­հում իշ­խի միայն իր ֆա­շիս­տա­կան ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ո­րը մեկ ան­գամ չէ, որ շեշ­տել եմ, կեղծ ու սին կա­տե­գո­րիա է: Այդ­պի­սին է նաև ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյու­նը, որ ա­ռանց հաս­կա­նա­լու բո­լո­րը կրկ­նում են: Մի խե­լառ քա­րը գցել է հո­րը, յոթ խե­լոք չեն կա­րո­ղա­նում դուրս բե­րել: Ա՛յ բա­լամ, ինչ­պե՞ս կա­րող է մի հա­վա­քա­կա­նու­թյու­նը բա­րե­կամ լի­նել մեկ ու­րիշ հա­վա­քա­կա­նու­թյան, երբ այդ հա­վա­քա­կա­նու­թյան ներ­սում ոչ բո­լորն են ի­րար բա­րե­կամ: Ա­սենք, ա­յո, ես կա­րող եմ թուրք քիր­վա ու­նե­նալ, ռու­սը հայ կնիկ ու­զել, բայց դա ի՞նչ կապ ու­նի ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյան հետ: Մարդ մի կա­խար­դա­կան ռե­տին ու­նե­նար ու ջն­ջեր երկ­րի ե­րե­սից ան­ցյալն իր բո­լոր կարծ­րա­տի­պե­րով, պատ­մու­թյու­նը սկ­սեր մա­քուր ու սպի­տակ է­ջից: Էդ­պես էլ ա­նե­լու եմ՝ ու­ժե­րիս նե­րա­ծից ա­վե­լի չա­փով:
Նպա­տակն ար­դար է, մի­ջոց­նե­րը՝ անս­պառ, միտքս՝ պայ­ծառ ու լու­սա­վոր: Հա, Դու­չեն վար­պե­տո­րեն թլո­զեց Ա­դի­կին, ու մա­նի­ֆես­տը, որ­պես սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վուն­քին գե­րա­կա շահ, իր ազ­գի ու իր հա­գով կա­րեց: Բայց սոթ տվեց, երբ ար­ձա­նագ­րեց, որ անհ­րա­ժեշտ է վե­րաց­նել բո­լոր ոչ ա­րիա­կան ցե­ղե­րին: Ճիշտ մեր գե­ղի սա­պոժ­նիկ Ժի­րո­յի նման, որ ի­րեն գո­վազ­դում էր, թե տա­րա­ծաշր­ջա­նի լա­վա­գույն կոշ­կա­կարն է ու, իբր թե, էն հայտ­նի մու­ժի­կին, ո­րին հար­կա­վոր էր մի զույգ կո­շիկ, բո­լո­րը ա­սել են՝ չիք, չիք-չի­րիք, դի­մել է մու­ժի­կը Ի­լյի­չին, սա էլ խիստ վր­դով­վել և ու­ղար­կել է նրան մեր գյուղ, ու մի երկ­տող գրել Ժի­րո­յին հաս­ցեագր­ված. «հՏՉպՐՔպվվՏ րպՍՐպՑվՏ (Հույժ գաղտ­նի): Ժի­րո, օգ­նիր մու­ժի­կին: Նրան հար­կա­վոր է մի զույգ կո­շիկ»: Ժի­րոս էլ կա­րել է կո­շիկ­նե­րը, նվի­րել մու­ժի­կին, մի լավ պա­տիվ տվել ու մի բոխ­չա­յի մեջ տնա­կան պա­նիր, յուղ ու մեղր, ա­վե­լու­կից ու լո­բուց դրել, թե՝ էս էլ տար Վա­լո­դին ու Նա­դյա­յին տուր, մեղք են, սո­ված կլի­նեն էդ ան­տեր ֆին­նա­կան ան­տառ­նե­րում: Բա­նից պարզ­վում է, որ սա Կո­բա­յի, Կա­մո­յի, Ջա­փա­րի­ձեի ու Շա­հու­մյա­նի ու 26 կո­մի­սար­նե­րից է­լի մի քա­նի­սի հետ Բաք­վում նույն գո­ղա­կան կա­մե­րում է նս­տած ե­ղել: Կա­լեն­դար­նի նս­տել են, մինչև Լոն­դո­նից «Բրի­թիշ փեթ­րո­լիու­մի» ժա­մա­նու­մը, ո­րից հե­տո հա­մա­ներ­ման են են­թարկ­վել: Ժի­րո­յի հա­ղոր­դած հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Կա­մո­յի մա­սին Լե­նի­նին պատ­մել է Ստա­լի­նը: ՈՒ օ­րե­րից մի օր Վո­լո­դյան կն­կան հանձ­նա­րա­րում է մոր­զեով շտապ կապ տալ Տրոց­կու հետ, որ Կա­մո­յին թե­կուզ գետ­նի տա­կից գտ­նի ու ու­ղիղ միաց­նի ի­րեն: Նա­դյան, զգու­շա­նա­լով Ֆե­լիքս Էդ­մուն­դո­վի­չի գաղտ­նալ­սում­նե­րից, Սմոլ­նի է ու­ղար­կում հա­ղոր­դագ­րու­թյու­նը չե­րեզ Ձմե­ռա­յին պա­լատ:
-Ա­լո, ըն­կեր Կա­մո, ձեզ հետ խո­սում է հե­ղա­փո­խու­թյան ա­ռաջ­նորդ Վլա­դի­միր ՈՒ­լյա­նո­վը: Հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյան վերջ­նա­կան հաղ­թա­նա­կի հա­մար մեզ անհ­րա­ժեշտ է մի կլո­րիկ գու­մար հայ­թայ­թել: Կա­րո՞ղ եք մեզ նման ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցել:
-Ես այժմ գտն­վում եմ Թիֆ­լի­սում, ըն­կեր Լե­նին, մի­ջազ­գա­յին հե­տա­խուզ­ման մեջ եմ: Բայց ե­թե ան­ձամբ Դուք եք ցան­կա­նում, նո պրոբ­լեմ: Ի՞նչ չա­փի գու­մա­րի մա­սին է խոս­քը:
-Դե, որ­քան շատ, այն­քան լավ, ըն­կեր Կա­մո: Ա­ռա­ջար­կում եմ թա­լա­նել Թիֆ­լի­սի կենտ­րո­նա­կան բան­կը կամ գո­նե ին­կա­սա­տոր­նե­րի մեկ կառք՝ փուռ­թու­լա­կան մե­թո­դա­բա­նու­թյամբ: Ան­հոգ ե­ղեք: Ա­մեն բան մեր վե­րա­հս­կո­ղու­թյան տակ է, միայն թե օ­պե­րա­ցիան կա­տա­րեք ա­նա­րյուն: Ես հի­մա կկապ­վեմ Հա­մաշ­խար­հա­յին բան­կի մեր ըն­կեր­նե­րի հետ: Տրոց­կին ար­դեն գոր­ծուղ­ված է Լոն­դոն: Այ­նուա­մե­նայ­նիվ, զգույշ գոր­ծեք: Ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով, կա­րող եք ին­կա­սա­տոր­նե­րի հետ գա­ղա­փա­րա­կան աշ­խա­տանք տա­նել, պարզ ա­սել, որ գու­մա­րը տրա­մադր­վե­լու է հե­ղա­փո­խա­կան նպա­տակ­նե­րի՝ բո­լոր ազ­գե­րի աշ­խա­տա­վո­րու­թյան շա­հե­րի սպա­սարկ­մա­նը՝ հա­նուն նրանց բա­րե­կե­ցու­թյան և պայ­ծառ ա­պա­գա­յի: Կա­րող եք չթաքց­նել, որ գու­մա­րը կդր­վի կնոջս հիմ­նադ­րա­մի շվեյ­ցա­րա­կան հաշ­վին, և ան­ձամբ նա կտ­նօ­րի­նի բո­լոր ծախ­սե­րը՝ հա­մա­պա­տաս­խան ստա­ցա­կան­նե­րով: Մի խոս­քով, աշ­խա­տեք չբռն­վել, դուք մեզ դեռ շատ եք պետք: Հարկ ե­ղած դեպ­քում Ձեզ գժի տեղ դրեք: Մենք կկազ­մա­կեր­պենք Ձեր փա­խուս­տը Մե­տե­խի բան­տից կո­յու­ղու խո­ղո­վա­կով, որն ան­մի­ջա­պես Քուռն է լց­վում: Այն­տեղ Ձեզ կդի­մա­վո­րեն մեր կին­տո ըն­կեր­նե­րը և Ձեզ գե­տի հու­նով կհասց­նեն մինչև Կաս­պից ծով, որ­տեղ մեր բաս­մաչ ըն­կեր Էն­վերն է: ՈՒ­րեմն, դու­խով ի գործ:
Օ­պե­րա­ցիան բա­րե­հա­ջող է կա­տար­վում, սա­կայն ո­րոշ ժա­մա­նակ անց Կա­մոն հե­ծան­վով բախ­վում է բեռ­նա­տա­րին և կն­քում մահ­կա­նա­ցուն: Ըստ օ­դում պտտ­վող լու­րե­րի դա ոչ թե վթար կամ ինք­նաս­պա­նու­թյուն, այլ սպա­նու­թյուն էր, ո­րը կազ­մա­կերպ­վել էր Բե­րիա­յի ձե­ռամբ՝ հետ­քե­րը վե­րաց­նե­լու նպա­տա­կով: Իսկ կոշ­կա­կար Ժի­րոն մինչև կյան­քի վեր­ջը պա­հում էր այն բիզն ու ա­սե­ղը, ո­րոն­ցով կա­րել էր Լե­նի­նի պատ­վի­րա­կած մու­ժի­կի կո­շիկ­նե­րը և գո­վազ­դում ի­րեն ու իր փե­շա­կը, հանց Դու­չեն իր ազգն ու ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը: Ժի­րո­յի հա­մար էդ ա­մե­նը, գու­մա­րած Հայ­րե­նի­քը, իր կոշ­կա­կա­րի բուտ­կեն էր ու պա­տին փակց­ված կի­սա­մերկ բաց­ծի­ծիկ կա­նանց նկար­նե­րը, որ խնամ­քով կտ­րել էր մա­մու­լի է­ջե­րից:
Լավ, սա ի մի­ջի այ­լոց: Ա­ռաջ ըն­թա­նանք: Էն գյոռ­բա­գյո­ռը, որ Վա­ղար­շա­պա­տում բոլշևի­կյան ա­ռա­ջին բջիջն էր կազ­մա­վո­րել, ա­սում է. «Լե­նին պա­պիկ, էն փո­ղե­րը հա­տան Աստ­րա­խա­նում բո­զե­րի վրա, մի քիչ էլ պա­դագրև ա­րա քո գեր­մա­նա­կան հիմ­նադ­րա­մից, էս­տե­ղի սաղ ծտե­րը կմիա­նան մեր շարժ­մա­նը»: Վլա­դի­միր Ի­լյիչն էլ բար­կա­նում է, թե՝ անխ­նամ եք ծախ­սում, ըն­կեր Հայ­կու­նի, ստիպ­ված եմ ձեզ կար­գա­պա­հա­կան տույ­ժի են­թար­կել և ո­րա­կազր­կել՝ պայ­թեց­նե­լուվ ձեր ապ­րած շեն­քին փակց­ված հու­շա­քա­րը: Էն Կո­բան էլ ընկ­նում է խեղճ Տրոց­կու հետևից ու Մեք­սի­կա­յում խփել է տա­լիս: Թե ինչ չէին կա­րո­ղա­ցել կի­սել ի­րար մեջ, էդ­պես էլ գաղտ­նիք մնաց ինձ հա­մար: Ի­հար­կե, սրանց հերն էլ ա­նի­ծած, բայց էս ամ­բողջ ու­ղուն հա­մաշ­խար­հա­յին հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի պետք է անդ­րա­դառ­նամ: Բանն այն է, որ ես հի­մա կարևոր գոր­ծի վրա եմ՝ ձեռ­քի հետ, ա­զատ ժա­մե­րիս, գիրք եմ գրում: Ա­սես մա­հա­պար­տի ինք­նա­կեն­սագ­րա­կան լի­նի՝ «Իմ պայ­քա­րը»: Պատ­մա­կան սկզբ­նաղ­բյու­րը հիմ­նա­կա­նում իմ ապ­րած բարդ ու դժ­վար կյանքն է. որ չէ այն­չափ ցավ ինձ հա­մար…
Ա­զատ քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան հիմ­նադ­րույթ­նե­րի, մաս­սա­յա­կան խռո­վու­թյուն­նե­րի դր­դա­պատ­ճառ­նե­րի, իշ­խա­նու­թյան բռ­նա­զավթ­ման մե­թո­դա­բա­նու­թյան և բռ­նա­պե­տու­թյան բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյան մա­սին շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա: Ես է­սօր կամ, վա­ղը չկամ, ի­հար­կե, միայն ֆի­զի­կա­պես: Ի­րա­կա­նում հիմ­նել եմ լր­ջա­գույն, մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կի դպ­րոց, որն ա­ռայժմ ես եմ ղե­կա­վա­րում: Սա­նե­րիս մեջ կան բա­վա­կան շնոր­հա­լի և խոս­տում­նա­լից գոր­ծիչ­ներ, ու ինչ­քան էլ որ լա­փա­մա­նից փայ փախց­նող­ներն ու յաշ­չիկ քշող­նե­րը հո­խոր­տան, բոչ­կա գլո­րեն մեր ա­ռաջ, պի­տի խոր հիաս­թա­փու­թյուն պատ­ճա­ռեմ ու տխ­րեց­նեմ նրանց՝ ոչ մի ար­դյուն­քի չեք հաս­նե­լու, Մա­րիո, յոր գեյմ իզ օ­վըր: Մե­րոնք շատ ըն­դու­նակ են ու ստա­խա­նո­վա­կան­նե­րի նման ա­րագ են գոր­ծում: Գր­քիս նկար­չա­կան ձևա­վո­րումն իմն է. կազ­մին շախ­մա­տի տախ­տա­կի ֆեր­զի քա­ռա­կու­սու վրա՝ Ար­տո­յի քան­դա­կած Քայ­լո­ղի ար­ձանն է, հետևի կող­մում՝ Ռո­դե­նի Մտա­ծո­ղի: Իմ մտահ­ղա­ցումն է՝ մտա­վոր և ֆի­զի­կա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի հա­վա­սա­րա­չափ հա­մադր­ման հս­տակ կոմ­պո­զի­ցիա:
Գիրքս շու­տով կտ­պագր­վի: Բես­ցե­լեր է, ձեռ­քից ձեռք են խլում, ար­դեն կան ա­ռա­ջին ար­ձա­գանք­նե­րը, հրա­տա­րա­կիչն ար­դեն աշ­խար­հի բազ­մա­թիվ լե­զու­նե­րով թարգ­մա­նու­թյան ա­ռա­ջար­կու­թյուն­ներ է ստա­ցել: Չեն համ­բե­րում, որ նախ մայ­րե­նի լեզ­վով լույս տես­նի: Մա­զա­լու մար­դիկ են:
Ես ձեզ սի­րում եմ, ժո­ղո­վուրդ: Ես ձեզ շատ եմ սի­րում, իմ պաշ­տե­լի հպարտ քա­ղա­քա­ցի­ներ: Եվ ու­րեմն, ո­մանք ի­րա­վամբ ինձ հռ­չա­կել են մեր ե­րեք պե­տա­կա­նու­թյուն­նե­րի և բո­լոր ժա­մա­նակ­նե­րի՝ սկ­սած Նո­յի ջր­հե­ղե­ղից և Հայկ ու Բե­լից, ա­մե­նա­խե­լա­ցի ու ի­մաս­տուն ա­ռաջ­նոր­դը, ո­րի նմա­նը աշ­խար­հում չկա, ու հա­մայն մարդ­կու­թյու­նը պար­տա­վոր է ճա­նա­չել ինձ, իմ կա­ռա­վար­ման հան­ճա­րը, ան­բա­սիր կադ­րե­րի անս­խա­լա­կան ընտ­րու­թյան իմ մո­դե­լը, իմ հա­մար­ձա­կու­թյունն ու ճկու­նու­թյու­նը, որ ոչ ոք չու­նի և չի ու­նե­ցել, նաև հա­մոզ­ված եմ՝ չի ու­նե­նա երկ­րագն­դի վրա: Իմ փի­լի­սո­փա­յա­կան մտ­քե­րը պա­տիվ կբե­րեն ցան­կա­ցած տե­սու­թյան ու կզար­դա­րեն ա­մեն մի փի­լի­սո­փա­յու­թյուն, ցան­կա­ցած երկ­րի դա­սագր­քում դրանք կա­րող են ու­ղե­նի­շա­յին սկզ­բունք­ներ դառ­նալ, քան­զի լր­ջա­գույն քն­նու­թյուն են ան­ցել օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­նե­րում, զո­րօ­րի­նակ՝ պատ­գա­մա­վոր ու նա­խա­րար չեն դառ­նում, պատ­գա­մա­վոր ու նա­խա­րար ծն­վում են: Իսկ սրանք ի ծնե, դեռ բա­րու­րի մեջ, ար­դեն տեր էին ի­րենց կոչ­մա­նը:
Ո­մանք գիրքս ցան­կա­նում են ներ­կա­յաց­նել Նո­բե­լյան մր­ցա­նա­կի, բայց ես դրան չեմ հա­վակ­նում, վերևից եմ նա­յում: Ով ա­սես, որ չի ստա­ցել Նո­բե­լյա­նը, մա­կու­լա­տու­րա­յի ու զի­բի­լի են հա­վա­սա­րեց­րել: Պատ­մու­թյա­նը հայտ­նի է, որ ես խի­զա­խա­բար դի­մա­կա­յել եմ հա­մալ­սա­րա­նա­կան կր­թա­կան փտած հա­մա­կար­գին և թքել նույ­նիսկ դրանց դիպ­լո­մի վրա: Էդ ա­մե­նը մի տեղ ու­նի և այդ վայ­րը աղ­բարկղն է, ա­վե­լի կոնկ­րետ, Սո­վե­տա­շե­նի աղ­բա­վայ­րը: Մի նոր ան­վա­նա­կարգ պետք է հո­րի­նենք: Ար­դեն ո­րոշ ա­ռա­ջարկ­ներ ստաց­վել են, ո­մանք ցան­կա­նում են, որ այն իմ ա­նու­նը կրի, իմ դի­մա­պատ­կե­րով կրծ­քան­շան հա­տեն, նի­կո­լի ոս­կե մե­տա­ղադ­րա­մի վրա, ցա­րի փո­խա­րեն, իմ պատ­կե­րը զե­տե­ղեն, նա­մա­կա­նիշ թո­ղար­կեն, ա­մեն բնա­կա­վայ­րում մե­կա­կան ար­ձան կան­գեց­նեն՝ որ­պես նոր մտա­ծո­ղու­թյան, նոր դա­րաշր­ջա­նի հիմ­նադ­րի: Խոր­հուրդ տվի էն աղ­ջիկ վախտ­վաս նկար­նե­րից օգ­տա­գոր­ծեն, թե չէ հի­մա սփաթս բա­նի նման չէ՝ անթ­րաշ, քա­չա­լոտ, կնճ­ռա­պատ: Մի խոս­քով, իմ բան­ջա­րը ձեր հան­ճա­րի՝ տան­ձին չէ… Ար­մե­նակ շա­հին­շահ Մու­րա­դյա­նը կա­սեր՝ ա­մոթ քեզ, մո­սո, թու քո նա­մու­սին, ա՛յ ան­նա­մուս…
Ազ­գագ­րա­գետ­ներն ու գեո­դե­զիստ­ներն ա­ռա­ջար­կում են պատ­մա­կան փոր­ձը հաշ­վի առ­նել և հայ­կա­կան տո­նա­ցույ­ցում իմ ա­նու­նով ա­միս կո­չել: Ես գի­տեի, թե Հու­լիոս Կե­սա­րի ա­նու­նով հու­լիս ա­միսն է, բայց պարզ­վում է, որ ոչ՝ ի­րա ջիգ­րու օ­գոս­տոսն են կո­չել: Բա իմ ա­նու­նով ո՞­րը կո­չենք: Է­լի, խա­նումս: Այ մարդ, սա որ չլի­ներ, ես հաս­տատ կո­րած էի, ընդ ո­րում՝ ընդ­միշտ: Միշտ մտ­քումս շնոր­հա­կալ եմ լի­նում Աստ­ծուն էս երկ­նա­յին պարգևատր­ման հա­մար: Է­լի նա ինձ ձեր­բա­զա­տեց եր­կար մտա­տան­ջու­մից: Ա­սաց, ոչ մի ամս­վա խաթ­րին չկպ­չես, չնա­յած դրանք էլ ար­դեն հնա­ցած ու ժա­մա­նա­կավ­րեպ են, բայց ժո­ղովր­դի մեջ ա­մուր նս­տած են, մինչև հա­նուն քեզ ջա­նան հետ վարժ­վել, եր­կար ժա­մա­նակ կտևի: Ա­րի նաղ­դը թո­ղած, նի­սյա­յի հետևից չընկ­նենք: Կապ­վի աստ­ղա­գետ­նե­րի հետ, թող մի ա­միս էլ հո­րի­նեն: Ի՞նչ կլի­նի, որ տա­րին տաս­նե­րեք ա­միս ու­նե­նա: Կին մի ա­սի մի խել­քի ծով ա­սա: Հա­մա­ձայն­վե­ցի: Ես քա­ղա­քա­կան ա­ռա­ջար­կու­թյու­նը կտամ, աստ­ղա­գետ­նե­րը թող մաս­նա­գի­տա­կան լու­ծում­ներ գտ­նեն: Դա էլ հո ես չե՞մ ա­նե­լու: Էդ­քան որ տեն­չում են, թող ա­նեն, ես դեմ չեմ, թող չու­զողն էլ ես լի­նեմ: Մե­նակ թե աչ­քով չտան նախ­կին­նե­րը: Ինչ­պես ա­սում են, ինչ լի­նում է, թող ժեշ­տին լի­նի: Ես չեմ կա­րող ընդ­դի­մա­նալ ժո­ղովր­դի ա­զատ կա­մար­տա­հայտ­մա­նը: Օ­րի­նակ, էն օ­րը մի խումբ մրա­հոն աղ­ջիկ­ներ տե­սա եր­րորդ մա­սի կա­մուր­ջին՝ քրքր­ված շո­րե­րով ոռ­բաց թռան ավ­տո­յիս ա­ռաջ: Վա­րոր­դին ա­սի.
-Կանգ­նիր, էն մե­կը շատ լա­վիկն է, ոնց որ հրե­ղեն ձի: Դրա խա­թեր ձմե­րու­կը կլե­պով կու­տեմ, ձու­կը՝ փշով:
Վա­րոր­դը, թե.
-Գործ չու­նես, սրանք գի­նուց ա­վե­լի թունդ շառ են, կնոջդ խա­բար կտան, այ­ֆո­նով կն­կա­րեն, տա­կից դուրս չես գա: Հի­մա ար­տաա­մուս­նա­կան կա­պե­րը սե­ռա­բա­րո­յա­քա­ղա­քա­կան ման­րա­դի­տա­կի տակ են դր­ված:
-Այ տղա, -ա­սում եմ, -էս էն դեպքն ա, որ ոչ բր­դես-ու­տես, ոչ ու­տես-խմես, միայն նա­յես: Մա­տով չեմ կպ­նի: Կա­րո՞ղ է դու տղա­մարդ ես սի­րում:
Ա­սում է.
-Ավ­տո­յի հա­մար­նե­րը մեր հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը ճա­նա­չում են, ա­մոթ է:
Ա­սում եմ.
-Ո՞նց կա­պա­ցու­ցեն, որ ես մեջն եմ ե­ղել:
Ա­սում է.
-Էս­տեղ կանգ­նել չի կա­րե­լի, կա­մե­րա կա, մեծ տու­գանք­ներ կու­ղար­կեն:
Մի խոս­քով, ինքն ի­րե­նից հուշտ ե­ղած տղա է: Պա­հե­լու բան չէ: Ես կար­դում էի նրա մտ­քե­րը, որ քր­ֆում է ինձ ու չի հա­մար­ձակ­վում ա­սել, թե աչ­քիդ է երևում, իսկ ես նրան բա­ցա­հայտ ա­սա­ցի՝ էդ ու՞մ ես ա­սում, այ ա­նա­սուն: Նա թե՝ ես բան չեմ ա­սել, շեֆ ջան: Միևնույն ժա­մա­նակ, էս ի­դիո­տը մեր մե­ծա­մաս­նա­կան ֆրակ­ցիա­յի ա­զատ սեք­սի ջա­տա­գով­նե­րից է, բա­րո­յա­գի­տա­կան քա­րոզ­չու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը: Միան­շա­նակ հա­մոզ­ված է, որ ա­մեն մի նոր լավ մո­ռաց­ված հինն է, ինչ­պես հնա­գույն մաս­նա­գի­տու­թյու­նը, և բո­լո­րը պետք է վե­րա­դառ­նան ա­վան­դա­կա­նի նա­խա­հիմ­քին՝ դե­պի բնու­թյուն, դե­պի մերկ ճշ­մար­տու­թյուն, զոր կոչ­վի նախ­նա­դա­րյան հա­մայ­նա­կան կար­գեր: Այ­սինքն, մկ­նի­կը փի­սի­կին, փի­սի­կը շնի­կին, շնի­կը թոռ­նի­կին, թոռ­նի­կը տա­տի­կին, տա­տի­կը հարևա­նի մար­դուն, սա էլ մյուս հարևա­նի մար­դուն, էդ մարդն էլ ի­րա քե­նուն, քե­նին կե­սու­րին, կե­սու­րը զո­քան­չին, զո­քան­չը պա­պի­կին, հա՛ քա­շում ու քաշք­շում են ի­րար, իբր թե ու­զում են ազ­գի շաղ­գա­մը հո­ղից հա­նեն… Էլ ո՞նց կլի­նի: Մենք էլ ձեր փայ հա­րիֆն ենք, նե­րո­ղու­թյուն փո­ղո­ցա­յին ժար­գոն կի­րա­ռե­լուս հա­մար… Բայց վա­րոր­դիս հաս­տատ փո­խե­լու եմ, մի ո­րոշ ժա­մա­նակ ինքս կհա­մա­տե­ղեմ, մինչև դու­խով ու փակ­բե­րան, վս­տա­հե­լի մե­կին գտ­նեմ. բաց­սիրտ, բաց­ճա­կատ, բաց­ձեռն։
Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 5766

Մեկնաբանություններ