«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանն այսօր հացադուլ է հայտարարել: Այս մասին irates.am-ին փոխանցեցին նրա բախտակիցները: Արմեն Տեր-Սահակյանը պահանջում է, որպեսզի նախագահականից մարդիկ այցելեն իրեն և հստակ նշեն, թե ցմահներին առնչվող օրենքն ինչու չի գործում, և ինչու ոչ մեկը չի կարող օգտվել վաղաժամկետ ազատման արտոնությունից:
Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Սահակյանը շուրջ 17 տարի է՝ ազատազրկված է: Նա դատապարտվել է զինված խմբի միջոցով ահաբեկչություններ կատարելու համար: Հավելենք նաև, որ Արմեն Տեր-Սահակյանը ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավոր շրջապատի անդամ էր և ՀՀՇ կուսակցության ակտիվիստ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ