Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               

ԵՄ արգելքը պարտադիր իրավական ուժ ունի

ԵՄ արգելքը պարտադիր իրավական ուժ ունի
26.07.2012 | 14:01

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարող հուլիսի 27-ին սկսվող 30-րդ օլիմպիական խաղերի հանդիսատես լինել: «Նախագահ Լուկաշենկոն այն անձանց ցուցակում է, ում Եվրամիությունը արգելել է իր տարածք մուտք գործել` Բելառուսում 2010 թ. դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրություններում միջազգային ընտրական չափանիշների խախտման և քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ընդդիմության ճնշման համար: ԵՄ արգելքը պարտադիր իրավական ուժ ունի, որը տարածվում է նաև օլիմպիական խաղերի վրա: Մենք մտադիր չենք մեր որոշումն այդ առիթով փոխել»,- ասել է կառավարության ներկայացուցիչը:
Ալեքսանդր Լուկաշենկոն գլխավորում է Բելառուսի օլիմպիական կոմիտեն և ի պաշտոնե մեխանիկորեն էր հավատարմագրում ստանում: Մուտքի արտոնագրեր չեն տրվել ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Սիրիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Մովաֆակ Ջումային: Իսկ Արգենտինայի նախագահն ինքն է հրաժարվել լոնդոնյան օլիմպիական խաղերին ներկա լինելու պատվից:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ