13.12.2013|
11:46
Ընթերցողը թող ամենևին չզարմանա, որ «Իրատես fe facto»-ի էջերում այս էլ որերորդ անգամ անդրադառնում եմ նույն խնդրին։ Ստիպված եմ այդպես վարվելու, քանի որ ՀՀ արդարադատությունում նստածները խուլ են ու կույր։ Եվ այսպես.
2012 թ. նոյեմբերի 15-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Իշխան Մամոյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: