20.01.2015|
14:04
Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան լուրն ստանալով՝ երեկոյան տասնյակ քաղաքացիներ եկել էին մոմեր վառելու Ազատության հրապարակում, որտեղ մի քանի օր շարունակվում էր մոմավառությունը ի հիշատակ սպանված Ավետիսյանների, սակայն, տասնյակ ոստիկաններ պատ կազմած թույլ չէին տալիս մոմերը տեղադրել օպերային թատրոնի աստիճանահարթակին` պնդելով, թե դա իրավախախտում է: