Այսօր՝ գյումրեցիներին տված տղամարդու խոսքից ավելի քան երկու շաբաթ անց, Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Հայաստանի 7 քաղաքացիների սպանության առթիվ հարուցված քրեական գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու միջնորդությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի գործընկերոջը՝ Յուրի Հայրապետյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել «Հիմնադիր խորհրդարանի» և Ղարաբաղի ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները ուսումնասիրելու և քաղաքացիների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ:
Երեկ ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները ձերբակալել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ)` 540 մլն դրամի հարկային պարտավորությունից խուսափելու համար: Լրատվամիջոցների փոխանցմամբ` ձերբակալության ժամանակ նա փորձել է փախչել, սակայն իր ավտոմեքենայով հարվածել է ոստիկանության ավտոմեքենային և կալանավորվել:
Ղրիմում ձերբակալվել է թաթար բնակչության շահերը ներկայացնող խոշորագույն կազմակերպության` Մեջլիսի փոխնախագահ Ախթեմ Չիյքյոզը: Նրան մեղադրում են 2014-ի փետրվարին թերակղզու խորհրդարանի շենքին հարող հրապարակում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:
Վարդան Պետրոսյանն ապրիլին համաներմամբ հավանաբար ազատ կարձակվի: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է, որ ապրիլին, հավանաբար, համաներում կհայտարարվի.
Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով լսումներն ավարտվել են: Դողու Փերինչեքը կրկին հայտարարել է, որ ինքը չի հերքում հայերի սպանությունները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճռի դեմ Շվեյցարիայի բողոքի լսումներին որպես երրորդ կողմ ներգրավված Հայաստանի դիրքորոշումը ներկայացրել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը. «Պարոն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: