-
08.07.2024|
10:41
Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն) Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»...
-
08.07.2024|
09:01
Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին՝ խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտությունից։ Ինչ-որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։
-
08.07.2024|
07:48
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջատար «Նոր ժողովրդական ճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մեշալոնը, ով հայտնի է ՈՒկրաինային տրամադրվող աջակցության դեմ և հակաիսրայելական իր ելույթներով, Մակրոնից պահանջել է կառավարություն ձևավորելու մանդատ:
-
07.07.2024|
13:25
Հունգարիայի վարչապետը երեկ օկուպացված Շուշիում՝ թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է․ «Մենք մեր անվերապահ հարգանքն ենք արտահայտում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ տարածաշրջանի հազարավոր մարդկանց խաղաղ ապրելու հնարավորություն տալու համար։ Մենք հույս ունենք, որ շուտով նման հնարավորություն կլինի նաև Եվրոպայում»։
-
07.07.2024|
10:30
Ֆրանսիայում այսօր տեղի է ունենալու խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը:
-
07.07.2024|
09:01
Ադրբեջանը և Չինաստանը շուտով կդառնան ռազմավարական գործընկերներ, Չինաստանը կաջակցի Ադրբեջանի անդամակցությանը շանհայյան համագործակցությանը, իսկ սա դեպի BRICS տանող պլացդարմ է։
-
06.07.2024|
20:20
«Այո, ես վատ հանդես եկա բանավեճում։ Բայց ամերիկյան ժողովուրդը պետք է դատի իմ կատարած գործերով։ Ես եմ դեմոկրատական կուսակցության թեկնածուն, ոչ ոք ինձ չի կարող հեռացնել, ես չեմ հեռանում»,- ասել է Ջո Բայդենը՝ արձագանքելով ընտրարշավը լքելու իր բազմաթիվ թիմակիցների հորդորին:
-
06.07.2024|
19:25
Ռեֆորմիստի համարում ունեցող, ադրբեջանցի հոր և քուրդ մոր որդի Մասուդ Փեզեշքիանն ընտրվել է Իրանի նախագահ:
-
06.07.2024|
14:55
Վերջինիս պաշտոնավարումն ինչպե՞ս կանդրադառնա հայ-իրանական հարաբերությունների վրա կամ ի՞նչ կլիներ, եթե Իրանի նախագահի պաշտոնում էթնիկ հայ հայտնվեր:
-
06.07.2024|
13:27
Թուրքիայում և Արդբեջանում անհամբեր սպասում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ Թրամփը ավելի շատ վարում է իզալյացիոն քաղաքականություն, Թրամփի բիզնես մտածելակերպը թույլ չի տալիս, որ կատարի ծախսեր, որոնք ավելի շատ եկամուտ չեն բերում կամ հիմնված են ապագայի վրա...