07.07.2020|
00:14
Մեզնից ամեն մեկն ունի իր տխրության ու ուրախության պատճառները՝ անձնական, կան և անանձնական պատճառներ: Ինձ միշտ թվացել է, որ 1995-ի հուլիսի 5-ին ընդունված ու արդեն 25 տարեկան դարձած ՀՀ Սահմանադրությունը, որ 10 տարին մեկ փոփոխվեց, մեր բոլորի խորթ երեխան է, որին ոչ ոք չի սիրում: