ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՈՒղղակի Երկրի հեղինակության հարց է

ՈՒղղակի Երկրի հեղինակության հարց է
28.06.2023 | 21:56

Առնվազն խելամիտ չէ տարվել արդարացումներով և մոռանալ, անտեսել, որ յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր հրապարակավ հնչեցված դատողություն ակամա արձանագրվում է՝ բոլոր, այդ թվում՝ միջազգային ատյաններում հնարավոր քննության նյութ դառնալու հեռանկարով:

Բազմիցս ենք ընդգծել, սրանք ներքին քաղաքական պայքարի փաստարկներ չեն, և հարկ է ելակետ ընդունել, ավելին՝ լրացուցիչ հիմնավորել, որ Հայկական զինուժը Արցախում և հարակից հայկական պատմական տարածքներում գտնվել է ոչ թե ապօրինի, այլ ծայրահեղ անհրաժեշտության հիմքով Արցախի անվտանգությունը երաշխավորելու առաքելությամբ (ինչի հիմքերը եղել են և, հատկապես՝ կան ներկայումս), ընդ որում, Արցախի Հանրապետության հետ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԿՆՔՎԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ:

Միմյանց հակասող, սոսկ ներքին սպառման համար նախատեսված դատողությունների դրդապատճառները միջազգային ատյաններին միանշանակ չեն հետաքրքրելու:

Այսօր մեզ տեղի-անտեղի քննադատող Իսրայելը հենց այս պահին զբաղեցնում է գրավյալ տարածք, սակայն հետևողականորեն հիմնավորում է, որ դա արվում է հենց խաղաղության, անվտանգային ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով և պատրաստ է վերադարձնել, երբ միայն իրապես կդադարի սպառնալիքը:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Ադրբեջանի կեղծ հայտարարությունները, ընդհուպ՝ իբր պատերազմը հայկական կողմն է նախաձեռնել, իբր մենք ենք մշտապես խախտել հրադադարի համաձայնությունները, իբր ոչնչացրել ենք հոգևոր արժեքները (անգամ ներառել են այնպիսի մզկիթներ, որոնք իրենց դասագրքերում արդեն իսկ ներկայացված են, որպես խորհրդային բռնատիրության տարիներին ոչնչացված), իբր միակողմանի թշնամություն ենք քարոզում և այլ զառանցանք, չպետք է լռության մատնվի, այլ ստանա ակադեմիական հարթությամբ համարժեք արձագանք:

Դիտվել է՝ 4578

Մեկնաբանություններ