«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Իշխանության արցախուրացման քաղաքականությունը

Իշխանության արցախուրացման քաղաքականությունը
24.02.2023 | 07:28

Հայաստանյան «հեղափոխական» իշխանությունների Արցախյան կարգավորման ձախողումների կամ միտումնավոր տապալումների շարքում առանձնահատուկ տեղ է գրավում նիկոլի՝ Արցախի Վերածննդի հրապարակում 2019-ին հնչեցրած հայտնի միտքը․ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Շատերը դա դիտարկեցին էմոցիոնալ պոռթկման համատեքստում, շատերն այն որակեցին որպես նոր իշխանության հերթական «հեղափոխական» բեկումը բանակցային գործընթացում, սակայն քչերը միայն ուշադրություն դարձրեցին, որ հենց այդ հայտարարությունից հետո հատվեց ռուբիկոնն ու սկսվեց պատերազմի հետհաշվարկը, քանի որ՝
* Իրեն գժի տեղ դրածը (հիշեք հայտնի գաղտնազերծված ձայնագրությունը) արդեն իսկապես «գժվացրեց» միջազգային հանրությանը իրարամերժ ու հակասական գնահատականներով,
* Կոնֆլիկտը սահուն տեղափոխեց Հայաստան-Ադրբեջան տարածքային հակամարտության դաշտ,
* Դրանով փաստացի զրոյացրեց Արցախի սուբյեկտայնությունն ու արցախյան կողմի՝ բանակցային սեղանին վերադառնալու իր նախորդ պնդումների հիմնավորվածությունը,
* Թույլ տվեց Ալիևին պաշտպանողականից (հիշեք Վիեննան և Սանկտ Պետերբուրգը) անցնել հարձակողական ռազմավարության կիրառման (Վալդայ 2019),
* Հենց ռուսական կողմի ներկայությամբ Ալիևն ի լուր աշխարհի հայտարարեց, որ «Ղարաբաղը Ադրբեջան է և բացականչական նշան»,
* Ընդամենը 1 տարի անց Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ու առնվազն 80 %-ով հասավ իր նպատակին,
* Երբեմնի հաղթանակած Արցախի Հանրապետության 12 500 քառ․ կմ տարածքից մնաց ընդամենը 2500-ը, այն էլ՝ միայնակ, շրջափակված ու ռուս խաղաղապահների ողորմածությանը հանձնված։
* Իսկ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսից օրվա իշխանական վարչախումբը չարագուշակ կերպով անցում կատարեց «Ահա և վերջ» թուրք-ադրբեջանական համատեղ օպերացիայի վերջին արարին:


Հ․Գ․ «Ահա և վերջ»՝ հառաչեցին Արարատի վսեմաշուք գագաթին բազմած հայոց մեծամեծ նախնիները՝ տեսնելով, թե ով է այժմ առաջնորդում բոլոր հյուսիսային ազգերի մեծ վեհագույնին՝ հայ ժողովրդին։


Խաչիկ Գալստյան

Դիտվել է՝ 7656

Մեկնաբանություններ