Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ժողովուրդը պետք է ուղղեր ամբոխի գործած սխալը

Ժողովուրդը պետք է ուղղեր ամբոխի գործած սխալը
20.02.2023 | 07:26

Ըստ Ալիևի` 2021-ին վերընտրելով Նիկոլին, հայ ժողովուրդն ընդունել է 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրած կապիտուլյացիոն ակտը: Ալիևը ղալաթ է անում, երբ հայ ժողովրդի խաբված ու մոլորված հատվածին անվանում է կապիտուլյանտ:


Իսկ խաբվածները, մոլորվածներն ու հատկապես մեծամասնություն կազմող անտարբերները պետք է վերջապես գիտակցեն տեղի ունեցած աղետը և այլևս նման անպատասխանատու կերպով չմոտենան իշխանություն ձևավորելու հարցին:

Չէր կարելի թույլ տալ բանը հասներ այնտեղ, որ թշնամի երկրի ղեկավարը, մի խումբ դավադիր կապիտուլյանտների պատճառով, մի ամբողջ ժողովրդի անվանի կապիտուլացված: Ընդամենը պետք էր 2021-ին ժողովուրդն ուղղեր 2018թ. ամբոխի գործած սխալը: Յուրաքանչյուր հայ սխալներն ուղղելու իր վճռական քայլը պետք է անի` ընդդիմությունից սկսած:


Հ.Գ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ գրված չէ, որ իշխանությունը պատկանում է թուրքերին: ՀՀ Սահամանադրության համաձայն` իշխանությունը պատկանում է ժողովրդին, և այն պետք է վերադարձնել իր օրինական տիրոջը: Սա է Հայաստանի Հանրապետություն ունենալու միակ եղանակը:


Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 9294

Մեկնաբանություններ