Օգոստոսի 30-ի կիրակի օրը Մինսկում բողոքի բավական բազմամարդ գործողություններ եղան. տեղական ընդդիմությունը և բազմաթիվ շարքային քաղաքացիներ կրկին հանդես եկան հանրապետության նախագահի դեմ։ Հարկ է խոստովանել, որ Բելառուսում բողոքներն սկսվել են օգոստոսի 9-ին և դեռ շարունակվում են, թեև իրադրությունն արդեն անհամեմատ հանգիստ ու կայուն է, քան օգոստոսին։ Սակայն արդեն օգոստոսի 29-ին բողոքներում բեկումնային պահ նշմարվեց։ Չկարողանալով արագ հաղթանակի հասնել նախագահական ընտրությունում պաշտոնապես հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ՝ տեղական ընդդիմությունը հայտնվեց բավական բարդ վիճակում։ Բողոքի գործողությունները, որոնք առաջին օրերին չափազանց բուռն էին և գործնականում ընդգրկում էին հանրապետության բոլոր խավերը, աստիճանաբար սկսեցին թուլանալ։ Իշխանություններն իրենց հերթին սկսել են ուժեղացնել ճնշումն ընդդիմադիրների վրա՝ փաստորեն նախաձեռնությունը վերցնելով իրենց ձեռքը։ Երկրում նորից սկսվել են Լուկաշենկոյի քաղաքականությանը չհամաձայնողների ձերբակալությունները, հատուկենտ հանրահավաքները ցրվում են ուժայինների կողմից, իսկ պետական ԶԼՄ-ներն ուժեղացրել են իրենց քարոզչական աշխատանքը։
Օգոստոսի վերջին պարզվեց, որ «դիմադրության» կենտրոններ են մնացել միայն Մինսկը, Բրեստն ու Գրոդնոն։ Ընդ որում, այնտեղ էլ բողոքավորների քանակն սկսեց աստիճանաբար նվազել։ Շատ կարծիքներ կլինեն այն մասին, թե ինչու «Սորոսի և Բեռնար Լևիի (վերջինս նույնպես «փողոցային հեղափոխությունների գաղափարախոս» է, ակտիվորեն գործել է Կիևի 2014 թ. «մայդանում») հրեա սաները» Բելառուսում ակնհայտ պարտություն կրեցին։ Այդ պարտության գլխավոր բաղադրիչն այն փաստն է, որ Լուկաշենկոն ու ՌԴ-ի ղեկավարությունը «հանկարծ հիշեցին», որ Բելառուսն ու ՌԴ-ն, պարզվում է, ոչ միայն ԱՊՀ ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցներ են, այլև Ռուսաստանի և Բելառուսի Միութենական Պետության բաղկացուցիչ մասերը։ Եվ ՌԴ-ի ներքին գործերին միջամտելն ինքնաբերաբար նշանակում է միջամտություն նաև Բելառուսի ներքին գործերին, իսկ Բելառուսի ներքին գործերին միջամտելն ինքնաբերաբար նշանակում է միջամտություն Ռուսաստանի ներքին գործերին։ Եվ երբ օգոստոսի վերջին ՌԴ նախագահ Պուտինը Ֆրանսիայի նախագահին ու Գերմանիայի կանցլերին հրամայեց, հենց՝ հրամայեց, սուս մնալ ու չմիջամտել Բելառուսի գործերին, դա էլ եղավ բելառուսական ընդդիմության պարտության սկզբի վճռական փուլը։ Երբ փորձեց «թփրտալ» ՆԱՏՕ-ն, սկսվեցին ռազմական համատեղ զորավարժություններ, ուժեղացվեցին Լիտվայի և Լեհաստանի հետ սահմանների պաշտպանության միջոցները և այլն։ Ամեն ինչ ճիշտ է. ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի կամ նույնիսկ անձամբ Սորոսի կամ Բեռնար Լևիի կողմից հովանավորվող բողոքները (կամ նույնիսկ բացառապես ժողովրդի բողոքն օգտագործելու փորձերը) պետք է «հանդարտեցնել» ուժով, ուժի ցուցադրությամբ, ոչ թե թուլամորթությամբ և արտասահմանցիների փողերով սնվող «ընդդիմության հետ երկխոսություններով»։
Նախագահական ընտրությունից 4 շաբաթ հետո Բելառուսում ստեղծված իրադրությունը հազիվ թե կարելի է համարել անսպասելի։ Երկրում ոչ քվեարկությունից առաջ, ոչ այսօր դեռ չկա սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամ, որը կարող էր հանրության բոլոր խավերը միավորել առկա իշխանությունը տապալելու իրական փորձի համար։ Չնայած վարչակարգին «տնտեսական անուղղելի կորուստ» պատճառելու մասին հեռագրաալիքներում հնչող բազմաթիվ կոչերին, հասարակ բելառուսները դրանց նկատմամբ հիմնականում խուլ մնացին։ Ավելին, Լուկաշենկոյի հակառակորդներին չհաջողվեց լրջորեն արմատականացնել այն բողոքները, որոնք այսօր յուրատեսակ զանգվածային զբոսահանդեսի բնույթ են ստացել։ Խաղաղ հանրահավաքների ու երթերի դուրս եկողները հիմնականում հակաիրավական միջոցներ չեն նախաձեռնում իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Մարդիկ, հաճախ ողջ ընտանիքով, պարում են հրապարակներում, ունկնդրում տեղական համույթների ելույթները, լուսանկարվում սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշալաթերի (դրանք հենց լաթեր են) ֆոնին ու վանկարկում խիստ ընդարձակ կարգախոսներ. «Հեռացի՛ր», «Միլիցիան ժողովրդի հետ է», «Բելառուսը կենդանի է» և այլն։ Ընդ որում, ի տարբերություն առաջին օրերի, ուժայինների դեմ որևէ ակտիվ դիմադրություն չի նկատվում։ Նույնիսկ եթե միլիցիան սկսում է ամբոխից դուրս հանել բողոքների կազմակերպիչներին կամ առավել ակտիվ մասնակիցներին, ոչ ոք չի փորձում նրանց հետ խլել։ Բողոքավորները սոսկ արտահայտում են իրենց դժգոհությունը, հեռախոսներով լուսանկարում տեղի ունեցող գործողությունները, սուլում ու գոռում՝ ամո՛թ։ Արևմուտքի տեղացի կամակատարները հավանաբար դա էլ հաշվի չեն առել։
Է՞լ ինչ են որոշել հաշվի չառնել Մինսկում Արևմուտքի կամակատարները։ Նախ և առաջ այն, որ բացահայտվել է բողոքավորների բավական լուրջ տարատեսակությունը, ինչը հաջողությամբ օգտագործում են բելառուսական իշխանությունները։ Չէ, ինչպես ՈՒկրաինայում, այստեղ էլ հենց փողոցներում ու հրապարակներում կան սեռական գործողությունների ու համասեռամոլների շքերթերի մոլի կողմնակիցներ, կան «ժանյակավոր կրծկալների ու վարտիքների կարոտյալներ» և այլն, չխոսելով Արևմուտքից ֆինանսավորվող ու նրա փողերն «ուտող» զանազան ոչ կառավարական կազմակերպությունների մասին, որոնց մեջ կան նաև տեղական նացիստներ։ Հենց նացիստներն են հանրահավաքների գնում 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի օկուպացիայի ժամանակների բելառուս «պոլիցայների» դրոշալաթերով ու Լեհաստանի ազգային դրոշներով։ Բողոքավորների բավական մեծաթիվ, բայց ոչ այնքան ակտիվ մասն են կազմում բելառուսական հասարակության այն հատվածի ներկայացուցիչները, որը կողմնորոշված է դեպի Ռուսաստանը և ինտեգրացիան ինչպես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, այնպես էլ անմիջականորեն Ռուսաստանի հետ։ Ընդ որում, ներկայումս ստեղծված իրադրությունում տվյալ խմբի գործողությունները բավական հակասական են։ Նրա ներկայացուցիչները Լուկաշենկոյին տապալելու համար պատրաստ են համագործակցելու նացիոնալիստների հետ և դուրս գալու նրանց կարգախոսներով ու դրոշներով։ Տվյալ դեպքում ռուսամետ ակտիվիստները հույս ունեն, որ ներկայիս նախագահի հեռանալուց հետո իրենց թույլ կտրվի ազատորեն ստեղծել դեպի Ռուսաստան կողմնորոշված սեփական հասարակական-քաղաքական և այլ կազմակերպություններ։ Սակայն, վերլուծաբանների կարծիքով, եթե իշխանության գան արևմտամետները, ապա հասարակության ռուսամետ մասի համար ժողովրդավարական ազատությունները շատ արագ ավարտ կունենան, ինչպես դա արդեն եղել է ՈՒկրաինայում։ Դա կապված է այն բանի հետ, որ արևմտամետ խմբի հետևում կանգնած է ոչ այնքան ԵՄ-ը, որքան ԱՄՆ-ը՝ իր արբանյակներ Լեհաստանի և Լիտվայի հետ, որոնք ամեն ինչ կանեն Բելառուսում ռուսամետ տրամադրությունների ուժեղացում թույլ չտալու համար։ ՈՒ թեև հիմա իրադրությունը պայթյունավտանգ չէ, այնուամենայնիվ, աշնանը սպասելի է Արևմուտքի դիվերսիոն-քայքայիչ կենտրոնների և Մինսկում նրանց խամաճիկների կողմից Բելառուսի վրա «հարձակվելու» ևս մեկ փորձ։ Գուցե նաև ոչ մեկ. Արևմուտքում իրադրության դրամատիզմն արհեստականորեն ուժեղացվում ու շիկացվում է, ՈՒկրաինայի նեոբանդերական իշխանությունն իր զինված ուժերին հրամայել է պատրաստ լինել «Մինսկում բողոքներին աջակցելուն»։
Այնուամենայնիվ, բողոքի կարևոր խմբերից են բելառուս բանվորները։ Լուկաշենկոյի համար հենց նրանք են գլխավոր վտանգը, ոչ թե խաղաղ բողոքները, որոնց մասնակիցները երգեր են երգում ու պարում։ Ներկայումս իշխանություններին հաջողվել է խիստ նվազեցնել լարվածությունը ձեռնարկություններում ու թույլ չտալ համընդհանուր գործադուլներ։ Դրան նպաստում են երկրի դեռևս համեմատաբար կայուն իրավիճակը և բանվորական շարժման գաղափարական բաղադրիչի բացակայությունը։ Բացի դրանից, այսօրվա բողոքական շարժման, այսպես կոչված, «համակարգող խորհուրդը» չունի հստակ պլան և այն բանի ըմբռնումը, թե ինչպես է հարկավոր կազմակերպել գործադուլային շարժումը, իսկ նրանց, ովքեր դա կարող են անել, իշխանությունը կամ ազատում է ձեռնարկություններից, կամ հասցնում է չեզոքացնել։ Այսօր արդեն հայտնի է, որ բանվորների որոշ առաջնորդներ գտնվում են բանտերում, իսկ ոմանք էլ ստիպված են եղել լքելու երկիրը։ Այդ ամենն արդեն հանգեցրել է նրան, որ գործնականում երկրի բոլոր ձեռնարկությունները դարձյալ գործում են հաստիքային աշխատակարգով, գործադուլային շարժումն առայժմ դադարի մեջ է։ Կարծում ենք, որ բանվորներին ոչ ոք զանգվածային գործադուլների չի հրահրի. բելառուսական քաղաքներում ոչ ոք «Ամերիկայից ստացված կիևյան թխվածքներ» չի բաժանում, անաշխատ փողեր ոչ ոք բանվորներին չի բաժանում, որ նրանք ամիսներով չաշխատեն, Լուկաշենկոն ինքն է շրջում գործարաններում ու ֆաբրիկաներում և բացատրում, թե ինչ կլինի, եթե կանգնեն բելառուսական ձեռնարկությունները. կզրկվեն շուկաներից ու կփակվեն, իսկ բանվորները կդառնան գործազուրկների և անփող մուրացկանների բազմամիլիոն բանակ, որոնք պետք չեն լինի ոչ Արևմուտքի բելառուս կամակատարներին, ոչ էլ հենց Արևմուտքին։ Այդպես է եղել ՈՒկրաինայում, արդեն այդպես է նաև Հայաստանում։
Հույս կա, որ հենց Ռուսաստանը որևէ մեկին նվազագույն հնարավորություն չի տա կրկնելու այն հանցագործությունները, որոնցով ուկրաինացի նեոբանդերական ֆաշիստները 2014 թ. հեղեղել էին Կիևը, Օդեսան, Մարիուպոլը, Խարկովը, Դոնբասը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն և Բելառուսի ԱԳՆ-ն արդեն «ընկել են» Լեհաստանի ու Լիտվայի հետևից։ Լեհերն արդեն «հետ են փախչում» դիվանագիտական պլանում. Լեհաստանի իշխանությունները հարկադրված են եղել հայտարարելու (սեպտեմբերի 1-ին), որ Լեհաստանի նախագահի խորհրդական, նախագահի գրասենյակի ղեկավար Քշիշտոֆ Շչերսկին բոլոր լեհերին կոչ է արել դադարեցնելու Բելառուսի տրոհման դեպքում «Գրոդնոյի մարզի լեհական օկուպացիայի» մասին սպեկուլյացիաները։ Տեսնու՞մ եք, թե ինչ են երազում Արևմուտքում։ Բայց գոռում են՝ դեմոկրատիա, դեմոկրատիա... Թե ինչ զգուշացում են արել Մոսկվան ու Մինսկը դիվանագիտական խողովակներով, կարևոր չէ, կարևորն այն է, որ Լեհաստանի հետ սահմանին այժմ կանգնած է ռուս-բելառուսական համատեղ զորակազմ և վարժանքներ է անցկացնում։ ՈՒժը վախկոտների վրա միշտ ամենաարագն է ազդում։ Իսկ Լիտվայի հետ սկսեց «հաշիվ տեսնել» անձամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սեպտեմբերի 1-ին նա հայտարարեց. «Բելառուսի իրադրության վերաբերյալ արևմտյան առաջնորդների հայտարարությունները բարոյական չեն, իսկ մեր լիտվացի հարևաններն իրենց վարքում, իմ կարծիքով, անցել են քաղաքավարության բոլոր սահմանները։ Մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ նրանք տիկին Սվետլանա Տիխանովսկայայի հետ գործում են բոլորովին էլ ոչ ժողովրդավարական մեթոդներով, այլ այնպիսի մեթոդներով, որոնցում թույլ կերպով է արտահայտվում հարգանքը Բելառուսի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ»։ Այնպես որ, Լեհաստանն ու Լիտվան կստանան ըստ արժանվույն. Բելառուսի համար նախատեսված ողջ ապրանքաշրջանառությունը կվերուղղվի լեհական ու լիտվական նավահանգիստներից, հարյուրհազարավոր լեհեր ու լիտվացիներ շուտով կսկսեն բառացիորեն քաղցել։ Անգամ՝ սովամահ լինել. չէ՞ որ ԵՄ-ն դադարեցրել է Լեհաստանի ու Լիտվայի տիպի երկրների «հովանավորումը»։ Ասենք, լեհերը դեռ ԱՄՆ-ի «դրամական ասեղի վրա են» և կարող են դուրս պրծնել անդունդից։ Իսկ Լիտվան արդեն իր տնտեսական գերեզմանի ճանապարհին է։
Ահա և հասունացել է հերթական ճգնաժամային իրադրությունը Եվրասիայում։ Արդեն ԱՄՆ-ն էլ է միանում քարոզչական պատերազմին. օգոստոսի 31-ին Սպիտակ տան ներկայացուցիչ Քեյլի Մաքենանին հայտարարեց, թե Ռուսաստանն էլ «պետք է հարգի Բելառուսի ինքնիշխանությունը և իր առաջնորդներին ազատորեն ու ազնվորեն ընտրելու նրա ժողովրդի իրավունքը»։ Ամերիկուհին սխալվել է, և վերևում մենք գրել էինք, թե ինչու. Մոսկվան միջամտում է ոչ թե ի պատասխան Բելառուսի ներքին գործերին Արևմուտքի միջամտության, այլ նրա համար, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական մեկ պետության երկու մասերն են։ Լուկաշենկոն ու Պուտինը հիմա մշտապես կապի մեջ են։ Իզուր չէ, որ սեպտեմբերի 1-ին Լուկաշենկոն հայտարարեց. «Բելառուսի և Ռուսաստանի ղեկավարությունները կպահպանեն մեր ընդհանուր հայրենիքը, որտեղ ապրում են երկու նույնարմատ ժողովուրդներ։ Դա հայրենիք է՝ Բրեստից մինչև Վլադիվոստոկ»։ Թե նրանք կոնկրետ ինչի մասին են պայմանավորվել, ներեցեք, մեր խելքի բանը չէ, որովհետև Հայաստանում միամիտների ու խելքը թռցրածների օգնությամբ Արևմուտքի դրածոներն արդեն 2 տարի ման են գալիս որպես հաղթողներ։ Բելառուս դավաճաններն առայժմ պարտվում են, և իզուր չէ, որ հենց սեպտեմբերի 1-ին Մինսկից հայտնեցին, որ ընդդիմության մեջ պառակտում է նկատվել։ Խղճալ է պետք բելառուսներին, եթե հանկարծ նրանց դավաճանները հաղթեն...
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ