ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

2020-ի Եվրոպան 1790-ի ԱՄՆ-ը չէ

2020-ի Եվրոպան 1790-ի ԱՄՆ-ը չէ
23.07.2020 | 19:49

Կնքելով համաձայնագիր, որ նախատեսում է պարտքերի միավորում և բյուջետային մեծ համերաշխություն, Եվրոպան լրացուցիչ քայլ է անում դեպի դաշնություն, որ հիշեցնում է 1790-ին Ալեքսանդր Համիլտոնի ամերիկյան դաշնային կառավարության կողմից պետական պարտքի մարումը: Բայց Եվրոպան չափազանց հակված է ամեն ինչ փաստարկելու և չունի բավարար ռազմավարական տեսլական, որ հավակնի նման համեմատության՝ գրում է Ազգային կոնսերվատորիայի պրոֆեսոր Քրիստիան Սենտ Էտիենը Le Figaro-ում: Covid-19-ի պանդեմիայի հարուցած աննախադեպ մասշտաբի տնտեսական ճգնաժամի դեմ հանդիման՝ Եվրոպան կարողացավ արտակարգ միջոցներ ձեռնարկել, բայց ուշադրություն չդարձրեց ամենագլխավոր դժվարությանը՝ տանջալից տարաձայնություններին ԵՄ-ի ներսում հյուսիս-հարավի ու արևելք-արևմուտքի միջև և աշխարհում իր ազդեցության արագացող կորստին: 2020-ի հուլիսի 21-ին ԵՄ-ն տնտեսության վերականգնման 750 միլիարդ եվրոյի ծրագիր ընդունեց, 390 միլիարդը ուղղվելու է դրամաշնորհների, 360 միլիարդը փոխառությունների երկրներին ու դժվար կացության մեջ հայտնված ճյուղերին: Ելնելով ձեռնարկված քայլերից՝ կարելի է եզրակացնել, որ Եվրոպան ապրում է ՙհամիլտոնյան պահ՚: Ալեքսանդր Համիլտոնը (1757-1804) ԱՄՆ-ի առաջին ֆինանսների նախարարն էր: 1790-ին նրա նախաձեռնությամբ՝ դաշնային կառավարությունը ստանձնեց նահանգների պարտքերը մարելը, որ կուտակվել էին անկախության համար պատերազմի տարիներին (1775 - 1783): Բայց ելնելով ԵՄ 27 երկրների ձեռքբերումներից, որ գնում են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կուտակված հարկային պարտավորությունների առաջին եվրոպական էմիսիային, չպետք է մոռանալ, որ Եվրոպան Համիլտոնը չէ՝ 3 պատճառներով: Նախ՝ եվրագոտին առավել քան երբևէ բաժանված է Հյուսիսի, որ պահպանել է հզոր արդյունաբերություն և կուտակում է արտաքին հավելումները, և Հարավի, որ գտնվում է ապաարդյունաբերացման գործընթացում, որի նախատիպը Ֆրանսիան է: 2010- 2020-ին Հարավի երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա) կենսամակարդակը 15% նվազել է Գերմանիայի համեմատությամբ: Եվրոպան շարունակում է պնդել գլոբալ մակարդակում ընդհանուր ինքնիշխանության մոդելը, մինչդեռ ամենուր հաստատվում է ազգայնական քաղաքականության ռազմավարությունը: Այդպես է ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում: Երրորդ պատճառն այն փաստն է, որ ԵՄ-ն չի գիտակցում կրկնակի վերակառուցման հարուցած համաշխարհային վերափոխումները՝ կապված նոր արդյունաբերական ու թվային հեղափոխության հետ, նաև՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև համաշխարհային գերակայության համար կոնֆլիկտի: Եվրոպան հետ է մնում թվային հեղափոխության մեջ ԱՄՆ GAFAM-ից (Google, Apple, Facebook, Amazon և Microsoft) և չինական BATHX-ից (Baidu, Alibaba, Tencent, Huawei և Xiaomi): Եվ չի զգում աշխարհի փոփոխության արագացումը: Եվրոպան միասնական քաղաքական ամբողջություն չէ, որ վարում է մեծապետական քաղաքականություն հանուն արտաքին ճնշումների դիմակայության:

Եվրոպային չի կարելի համեմատել 1790-ի ԱՄՆ-ի հետ, որ հենց նոր ստեղծել էր ամերիկյան ազգ ու նրան ծառայելու համար դաշնային պետություն: Հակառակը՝ Եվրոպան տնտեսապես բաժանված է Հյուսիսի ու Հարավի եվրագոտու միջև և քաղաքականապես բաժանված է Արևմուտքի ու Արևելքի միջև: Բացի այդ՝ նա թուլացած է բրեկզիտից, որ արտացոլում է միության անընդունելիությունը եվրոպական երկրների որոշ մասի համար: ԵՄ-ն Համիլտոնի պահ չի ապրում, ավելին՝ նրա քաղաքական ու ռազմավարական չկայացածությունը սպառնում է նրա անկախությանը և բարեկեցությանը:
Քրիստիան Սենտ-Էտիեն, Le Figaro


Հ.Գ. Ինչու՞ պիտի 2020-ի ԵՄ-ն նման լիներ 1790-ի ԱՄՆ-ին: 2020-ի ԵՄ-ն կարող էր նման լինել 2020-ի ԱՄՆ-ին: 2016-ից ԵՄ-ն փաստացի պայքարի մեջ է ԱՄՆ-ի հետ ու պատճառը գուցե միայն Դոնալդ Թրամփի նախագահ դառնալը չէ, այլև իր պատմության հերթական փուլի ավարտը, բայց այն պայմաններում, երբ նոր փուլի խնդիրները փիլիսոփայորեն ձևակերպված ու քաղաքականապես հստակեցված չեն: ԵՄ-ին պակասում են խարիզմատիկ ղեկավարները, մարդու իրավունքների աղճատված պատկերացումների պատճառով ուժեղացել են ազգայնականներն ու իշխանության են եկել պոպուլիստները, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի հետ փոխհարաբերությունների չկողմնորոշվածությունը խանգարում է տնտեսական զարգացմանը: Ի վերջո՝ ԵՄ-ն ստեղծվել է իբրև տնտեսական դաշինք, և երբեք ինքն իրեն չի պատկերացրել ու չի հռչակել քաղաքական մեկ միավոր: Բայց նույնիսկ այդ պարագայում 2020-ի ԵՄ-ն հուլիսի 21-ին ընդունել է իր պատմության մեջ պատմական որոշում կորոնաճգնաժամի հաղթահարման համար, որին խանգարում ու չէին հավատում ոչ միայն այլ երկրները, այլև ԵՄ անդամները: Կարևորը փաստն է, որով ԵՄ-ն առանձնանում է բոլոր պետություններից ու միջազգային կառույցներից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15438

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ